Կարծիք

25.04.2021 09:17


1,5 միլիոնը մեկ օրում չեն կոտորել` տարիներ է տևել, հիմա էլ լրիվ նույն բանն է

1,5 միլիոնը մեկ օրում չեն կոտորել` տարիներ է տևել, հիմա էլ լրիվ նույն բանն է

Ի միջ այլոց, երեկ տեսա` 2018 ապրիլի 23-ի և դրանից հետո եղածի գնահատականներ էին փնտրում մարդիկ:

Ես կառաջարկեի այն այսուհետ հիշել և ոգեկոչել, որպես հայ ազգի «երկրորդ ցեղասպանության օր» և ամեն տարի այդ երկու օրը սուգ հայտարարել` ի հիշատակ 1915թ.-ի ապրիլի 24-ի և 2018թ. ապրիլի 23-ի:

Որևէ մեկը կարո՞ղ է հիմնավորել, թե ինչով են տարբերվում...

Ամեն ինչ նույնն է եղել` կրոն, լեզու, պատմություն, ընտանիք, մշակույթ, բանակ` բոլորը ոչնչացվել են, և հետո կոտորել... Հիմա մնացել է վերջին փուլը` քանդել բանկերը և սեփականազրկել բոլոր հայերին, որն սկսվել է...

Եվ վերջին հաշվով` 1,5 միլիոնը մեկ օրում չեն կոտորել` տարիներ է տևել, հիմա էլ լրիվ նույն բանն է: Նույնիսկ շատ ավելի բացահայտ և անթաքույց ատելություն է արտահայտվում հայ հերոսների, առաջնորդների, մտավորականների, հարուստների և հայրենասեր մարդկանց հանդեպ:

Տիգրան Թամամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը