Լ. Սարգսյան. «Պետք չէ շատ լուրջ վերաբերվել հրապարակային հայտարարություններին»
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «7օր»–ի հետ զրույցում նշել է. «Ես՝ որպես ՀՀԿ խոսնակ, ասում եմ՝ ՀՀԿ–ն երբեք իր օրակարգում չի ներառել արտահերթ ընտրությունների հարցը. նման խնդիր չկա՛»։
Սակայն այսօր ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը կրկին պնդել է, որ ՀԱԿ–իշխանություն բանակցություններում իրենց օրակարգն արտահերթ ընտրություններն են։
–Չեմ կարծում, որ մենք որևէ առիթ ունենք այդ նպատակից նահանջելու։ Չեմ կարծում՝ իշխանությունները չգիտեն, թե իրականում ինչի շուրջ պետք է բանակցենք։ Հետևաբար, եթե երկխոսության պատրաստակամություն են հայտնում, ուրեմն իրենք նույնպես պատրաստ են այդ օրակարգը քննարկելու,–«7օր»–ին ասել է Լյուդմիլա Սարգյանը՝ բացառելով նաև, որ երկխոսության ժամանակ ՀԱԿ–ը հետ կկանգնի արտահերթ ընտրություններ պահանջելու իր օրակարգից.
–Մենք շատ լավ գիտակցում ենք՝ ուր կհասնի Հայաստանը, եթե գործը հասնի հերթական ընտրություններին։ Հայաստանից իրոք ոչնինչ չի մնա, և կարծում եմ, որ իշխանությունները նույնպես դա գիտակցում են, համենայնդեպս՝ Սերժ Սարգսյանը։ Եթե եկել են այդ եզրակացության, ուրեմն ինչ–որ չափով իրենք ևս կարողանում են մտածել պետության, երկրի մասին, ու ինձ համար դա ողջունելի է, եթե իրոք այդպես է։
«7օր»–ի դիտարկմանը, որ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները, ՀՀԿ անդամները բազմիցս պնդել են, որ բացառվում է՝ ՀԱԿ–ի հետ երկխոսեն արտահերթ ընտրությունների շուրջ, ՍԴՀԿ ատենապետն արձագանքել է.
–Սերժ Սարգսյանը նման բան չի ասել։ Իսկ մյուսների դեպքում շատ բնական է, և պետք չէ շատ լուրջ վերաբերվել հրապարակային հայտարարություններին, հատկապես իշխանությունների։ Նրանք չեն ուզում ժամանակից շուտ խուճապային վիճակ ստեղծել թիմում։ Կարծում եմ՝ իրենք, անկախ ամեն ինչից, գալու են այն կարծիքին, որ Հայաստանին ուղղակի անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ, քանի որ այդ ընտրություններից հետո ձևավորված քաղաքական ֆոնը, ներքաղաքական անհանդուրժողականությունը կարող են ուղղվել միայն արտահերթ ընտրություններով։ Սա ոչ թե կապրիզ է, ոչ թե ընդդիմության նպատակն է իշխանության գալու...
«Փաստորեն, իշխանության ներկայացուցիչները պարզապես ստո՞ւմ են՝ ասելով, որ ՀԱԿ–ի հետ արտահերթ ընտրությունների մասին չեն երկխոսելու» «7օր»–ի հարցին Լ. Սարգսյանը պատասխանել է.
–Ո՛չ. դա ընդամենը ցանկություն է, որ նրանք արտահայտում են։
«7օր»–ըԼյուդմիլա Սարգսյանին հիշեցրել է նաև, որ որոշ ժամանակ առաջ, երբ ՍԴՀԿ–ն պառակտվեց, նույն Լյուդմիլա Սարգսյանն իր նախկին կուսակիցների մյուս հատվածին մեղադրում էր իշխանությունների հետ համագործակցելու մեջ, և հենց դա էլ իրենց պառակտման պատճառ հանդիսացավ։ Չի՞ կարծում, որ հիմա նույն բանն ինքն է անում։
–Մենք իշխանությունների հետ գործարքի մեջ չենք մտել։ Գործարքը մի բան է, երկխոսությունը՝ լրիվ այլ բան։ Պետք չէ դրանք շփոթել։ Մենք որևէ գործարքի մեջ չենք մտել. մենք հրապարակային երկխոսության առաջարկություն ենք արել, որը բխում է մեր երկրի, ոչ թե առանձին մարդկանց շահերից,–պատասխանել է Լ. Սարգսյանը։
Լ. Սարգսյան. «Պետք չէ շատ լուրջ վերաբերվել հրապարակային հայտարարություններին»
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «7օր»–ի հետ զրույցում նշել է. «Ես՝ որպես ՀՀԿ խոսնակ, ասում եմ՝ ՀՀԿ–ն երբեք իր օրակարգում չի ներառել արտահերթ ընտրությունների հարցը. նման խնդիր չկա՛»։
Սակայն այսօր ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը կրկին պնդել է, որ ՀԱԿ–իշխանություն բանակցություններում իրենց օրակարգն արտահերթ ընտրություններն են։
–Չեմ կարծում, որ մենք որևէ առիթ ունենք այդ նպատակից նահանջելու։ Չեմ կարծում՝ իշխանությունները չգիտեն, թե իրականում ինչի շուրջ պետք է բանակցենք։ Հետևաբար, եթե երկխոսության պատրաստակամություն են հայտնում, ուրեմն իրենք նույնպես պատրաստ են այդ օրակարգը քննարկելու,–«7օր»–ին ասել է Լյուդմիլա Սարգյանը՝ բացառելով նաև, որ երկխոսության ժամանակ ՀԱԿ–ը հետ կկանգնի արտահերթ ընտրություններ պահանջելու իր օրակարգից.
–Մենք շատ լավ գիտակցում ենք՝ ուր կհասնի Հայաստանը, եթե գործը հասնի հերթական ընտրություններին։ Հայաստանից իրոք ոչնինչ չի մնա, և կարծում եմ, որ իշխանությունները նույնպես դա գիտակցում են, համենայնդեպս՝ Սերժ Սարգսյանը։ Եթե եկել են այդ եզրակացության, ուրեմն ինչ–որ չափով իրենք ևս կարողանում են մտածել պետության, երկրի մասին, ու ինձ համար դա ողջունելի է, եթե իրոք այդպես է։
«7օր»–ի դիտարկմանը, որ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները, ՀՀԿ անդամները բազմիցս պնդել են, որ բացառվում է՝ ՀԱԿ–ի հետ երկխոսեն արտահերթ ընտրությունների շուրջ, ՍԴՀԿ ատենապետն արձագանքել է.
–Սերժ Սարգսյանը նման բան չի ասել։ Իսկ մյուսների դեպքում շատ բնական է, և պետք չէ շատ լուրջ վերաբերվել հրապարակային հայտարարություններին, հատկապես իշխանությունների։ Նրանք չեն ուզում ժամանակից շուտ խուճապային վիճակ ստեղծել թիմում։ Կարծում եմ՝ իրենք, անկախ ամեն ինչից, գալու են այն կարծիքին, որ Հայաստանին ուղղակի անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ, քանի որ այդ ընտրություններից հետո ձևավորված քաղաքական ֆոնը, ներքաղաքական անհանդուրժողականությունը կարող են ուղղվել միայն արտահերթ ընտրություններով։ Սա ոչ թե կապրիզ է, ոչ թե ընդդիմության նպատակն է իշխանության գալու...
«Փաստորեն, իշխանության ներկայացուցիչները պարզապես ստո՞ւմ են՝ ասելով, որ ՀԱԿ–ի հետ արտահերթ ընտրությունների մասին չեն երկխոսելու» «7օր»–ի հարցին Լ. Սարգսյանը պատասխանել է.
–Ո՛չ. դա ընդամենը ցանկություն է, որ նրանք արտահայտում են։
«7օր»–ը Լյուդմիլա Սարգսյանին հիշեցրել է նաև, որ որոշ ժամանակ առաջ, երբ ՍԴՀԿ–ն պառակտվեց, նույն Լյուդմիլա Սարգսյանն իր նախկին կուսակիցների մյուս հատվածին մեղադրում էր իշխանությունների հետ համագործակցելու մեջ, և հենց դա էլ իրենց պառակտման պատճառ հանդիսացավ։ Չի՞ կարծում, որ հիմա նույն բանն ինքն է անում։

7or.am