Լրահոս

03.06.2011 11:05


Դավութօղլու. «Ինձ ուրախացնում է այն, որ Ադրբեջանի նախագահը լավատեսորեն է գնահատում Կազանի հանդիպման հեռանկարը»

Դավութօղլու. «Ինձ ուրախացնում է այն, որ Ադրբեջանի նախագահը լավատեսորեն է գնահատում Կազանի հանդիպման հեռանկարը»

«Hurriyet» թերթը հայտնում է, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն Հռոմում հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին։

«Հռոմում ես հանդիպել եմ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին։ Չնայած Սարգսյանի հետ իմ զրույցը կարճ է տևել, Իլհամ Ալիևի հետ ես մանրամասնորեն քննարկել եմ Կազանում նախատեսվող հանդիպումը։ Ինձ շատ է ուրախացնում այն, որ Ալիևը լավատեսորեն է գնահատում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հեռանկարը։ Անկարան հույս ունի, որ Կազանում նախագահներին կհաջողվի հասնել համաձայնության»,–հայտարարել է Դավութօղլուն։

Նշենք, որ Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիևն ու Դմիտրի Մեդվեդևը կհանդիպեն հունիսի 25–ին Կազանում։

Այս խորագրի վերջին նյութերը