Լրահոս

24.04.2021 14:22


Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք

Արցախում ապրիլի 24-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք։ Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 141 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով Արցախում հասել է 23 594-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 642 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6 139 քաղաքացու հետազոտություն, որwncից 758-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 35 վարակակիր, իսկ թեթև hիվանդերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Այս խորագրի վերջին նյութերը