Զոհ գնացած հայերի հիշատակը չի մոռացվի. Նիդերլանդների դեսպանը հայերեն տեսաուղերձ է հղել
Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին Ծիծեռնակաբերդի բարձունքից հայերեն տեսաուղերձ է հղել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեսաուղերձում դեսպանը նշել է. «Ապրիլի 24-ը Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրն է: Ամբողջ աշխարհի հայերը, ինչպես նաև Նիդերլանդների ժողովուրդն այսօր նշում է 1915 թվականին սկիզբ առած զանգվածային սպանությունների և տեղահանությունների օրը, սակայն այս իրադարձություններին զոհ գնացած հայերի հիշատակը չի մոռացվի»:
Նիդերլանդները Հայոց ցեղասպանությունը ճանաչած մոտ երեք տասնյակ պետությունների ցանկում է: