Կարծիք

24.04.2021 13:12


Մենք անցյալից դասեր չքաղեցինք և այսօր շարունակում ենք հիշել ու պահանջել. ուղղակի այսօր հիշողությանը ու պահանջին ավելացավ Արցախի 75 տոկոսը

Մենք անցյալից դասեր չքաղեցինք և այսօր շարունակում ենք հիշել ու պահանջել. ուղղակի այսօր հիշողությանը ու պահանջին ավելացավ Արցախի 75 տոկոսը
Հիշում ենք, պահանջում ենք...
Իսկ ի՞նչ ենք հիշում, ի՞նչ ենք պահանջում։ Տարին մեկ անգամ ծաղիկ խոնարհելո՞վ է դա արտահայտվում։
Ապրում ենք նոր, արդեն սկսված եղեռնի պայմաններում ու շարունակում ենք հիշել ու պահանջել։ 5 հազար երեխա սպանեցին բոլորիս աչքի առաջ, հայրենիքը բզկտեցին, գրավեցին, բայց դե մենք հիշում ու պահանջում ենք։ Իշխանության բերեցին թուրքերին, բայց մենք դեռ հիշում ու պահանջում ենք։
Մենք անցյալից դասեր չքաղեցինք և այսօր շարունակում ենք հիշել ու պահանջել։ Ուղղակի այսօր հիշողությանը ու պահանջին ավելացավ Արցախի 75 տոկոսը։
Ես դեմ չեմ հիշելուն ու պահանջելուն, բայց գուցե պետք է նաև սթափվել ու ներկան ճիշտ գնահատել...
Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը