Կարծիք

24.04.2021 12:51


Եթե ինչ-որ մեկն ասում է, որ ուզում է սպանել ձեզ, միանգամից հավատացեք, եթե կարող եք՝ կռվեք, չեք կարող՝ փախեք

Եթե ինչ-որ մեկն ասում է, որ ուզում է սպանել ձեզ, միանգամից հավատացեք, եթե կարող եք՝ կռվեք, չեք կարող՝ փախեք

Այս պատմությունը 2010 թվականին գրել է իսրայելցի բլոգեր shvil-ը: Երբ ես այն կարդացի, ինձ շատ բան հասկանալի դարձրեց: Տելեգրամյան իր էջում գրում է Միքակել Մինասյանը:

«Աղետի ժամանակ զոհվածների հիշատակի համար դպրոցում հանդիպում են կազմակերպել այն վերապրածների հետ: Դասարան եկավ տատիկ՝ ձեռնափայտով, դողացող ձեռքերով: Նա պատմեց իր պատմությունը՝ քաղաքային ընտանիք, գետո, փախուստ, լեհական գյուղեր, անտառ, կարմիր բանակ, ճամբար տեղահանված անձանց համար, թափառումներ Եվրոպայում, Իսրայել: Իսկ դրանից հետո գալիս է պաշտոնական մասը. Ուսուցիչը հարցեր է տալիս, ինչ-որ մեկը պատասխանում է, տատիկը պետք է դրանից հաճույք ստանար: Իսկ նա ինչ-որ տարօրինակ կերպով նայում է, իսկ նրա աչքերը… Ինչ է՝ ծիծաղում է:

Վերջում ուսուցիչը հարցնում է, թե որն է գլխավոր դասը, որը պետք է քաղել աղետից: Ինչ-որ մեկը կանգնում է ու սովորական բառեր ասում՝ մերձավորի նկատմամբ վերաբերմունք, մարդասիրություն… կարճ ասած՝ ամեն ինչ ճիշտ է, բայց մի բան այն չէ: Իսկ հետո տատիկը խոսեց. «Ամեն ինչ ավելի պարզ է: Ուղղակի, երբ ինչ-որ մեկն ինչ-որ մի օր ձեզ կասի, որ ուզում է սպանել ձեզ, դուք հավատացեք: Մի փնտրեք բացատրություններ, միմյանց մի ասեք, որ դա ուղղակի քաղաքականություն է և այլ խաղ: Ուղղակի հավատացեք: Իսկ դրանից հետո, եթե կարող եք՝ կռվեք, չեք կարող՝ փախեք: Կարևորը՝ հավատացեք, միանգամից…»:

Նրանք, ովքեր ուզում են մեզ սպանել, հերթ ենք կանգնել։ Ինչ-որ մեկին՝ ադրբեջանցիներին, պետք են մեր հողերը, ինչ-որ մեկին՝ թուրքերին՝ մեր բացակայությունը, մեր չգոյությունը: Ինչ-որ մեկին՝ Նիկոլին, մենք պետք ենք, սակայն հաշմված հոգով և բռնաբարված հիշողությամբ:

Վերոնշյալը որևէ մեկի համար գաղտնիք չէ, սակայն, չգիտես թե ինչու, մենք նախընտրում ենք դրան չհավատալ: Չէինք հավատում 1915 թվականին: Չենք հավատում նաև հիմա»,-գրել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը