ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջան կժամանեն հունիսի կեսերին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) և Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) հերթական այցը տարածաշրջան նախատեսվում է հունիսի կեսերին։
Նշենք, որ հունիսի երրորդ տասնօրյակում ծրագրված է նաև բարձր մակարդակի հանդիպում։ Նախնական տվյալներով՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա հունիսի 25–ին Կազանում։ Այն իրականացվելու է Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ և մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ մայիսի 26–ին ֆրանսիական Դովիլ քաղաքում ԱՄՆ–ի, ՌԴ–ի և Ֆրանսիայի նախագահները հանդես են եկել հայտարարությամբ և կոչ արել հակամարտող կողմերի նախագահներին քաղաքական կամք ցուցաբերել ու ավարտել աշխատանքները հիմնարար սկզբունքների վրա։