Լրահոս

03.06.2011 10:27


Հոնսյու կղզում նորից երկրաշարժ է եղել

Ուրբաթ օրը՝ տեղական ժամանակով 09։05–ին (Երևանի ժամանակով՝ 05։05–ին), Ճապոնիայի գլխավոր կղզիներից Հոնսյու կղզու հյուսիս–արևելքում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի գոտին ընդգրկել է Տոկիոն և հարևան շրջանները։

Ազգային օդերևութաբանական կենտրոնի տվյալներով՝ ավերածություններ չկան, ցունամիի վտանգ չի հայտարարվել։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Ֆուկուսիմա վարչական շրջանի ափամերձ հատվածում։

Օրվա սկզբից Հոնսյուի խաղաղօվկիանոսյան ափամերձ տարածքում սա 4 մագնիտուդից բարձր արդեն 3–րդ երկրաշարժն է։

Այս խորագրի վերջին նյութերը