Քաղաքական

24.04.2021 10:27


Ասել են, թե ներկայացման մեջ վիրավորական հատվածներ կան Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ հասցեին. «Նազա՛ր, Նազա՛ր մինչև վերջ» ներկայացումը կհանե՞ն. «Փաստ»

Ասել են, թե ներկայացման մեջ վիրավորական հատվածներ կան Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ հասցեին. «Նազա՛ր, Նազա՛ր մինչև վերջ» ներկայացումը կհանե՞ն. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Օրերս Վահրամ Սահակյանը տեղեկացրել էր, որ իր «Անմարդկային կատակերգություն» հայրենասիրական դրամայի ներկայացումները չեղարկելու համար «հանցավոր կերպով զանգահարել և սպառնալով վախեցրել են Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրենին»: Պատկան կառույցների կողմից ոչ մի տրամաբանական արձագանք չտրվեց այս հանգամանքին: Սակայն պարզվում է՝ այս իշխանություններն ընդհանրապես սարսափած են արվեստից ու իրենց համար վտանգ են տեսնում նաև այլ ներկայացումներում: Մասնավորաբար, դերասան Հրանտ Թոխատյանը Երևանի պետական կամերային թատրոնում վերականգնում է «Նազա՛ր, Նազա՛ր մինչև վերջ» ներկայացման ցուցադրությունը:

Երեկ 1or.am կայքը նշել էր, որ, իրենց տեղեկություններով, կամերային թատրոնի տնօրեն Լուսինե Երնջակյանին է զանգահարել ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը և պահանջել հանել ներկայացումը՝ սպառնալով, որ քանզի թատրոնը պետական է, կարող է ֆինանսավորումը կտրել: Փոխնախարարը պնդել է, թե ներկայացման մեջ վիրավորական հատվածներ կան Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ հասցեին: Ի դեպ, զավեշտալին այն է, որ ներկայացումը 1981 թ. թատրոնի բեմում է, և սցենարային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:

Այդ ժամանակ, այսինքն՝ նախորդ դարի 80-ականներին, երբ այդ ներկայացումը խաղում էին, Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը անչափահասներ էին, և նույնիսկ ամենապայծառատեսները չէին կարող երևակայել, որ նրանք ամուսնանալու են, ապա և դառնան վարչապետ ու վարչապետակին, որպեսզի ներկայացման մեջ նրանց մասին վիրավորական հատվածներ ներառեին»:

Այս խորագրի վերջին նյութերը