Լրահոս

03.06.2011 10:22


Ջոփլին քաղաքում տորնադոյի հետևանքով զոհերի թիվը հասել է 138–ի

Ջոփլին քաղաքում տորնադոյի հետևանքով զոհերի թիվը հասել է 138–ի

Միացյալ Նահանգների Միսսուրի նահանգի իշխանությունները հաստատել են, որ մայիսի 22–ին Ջոփլին քաղաքում վրա հասած տորնադոյի հետևանքով զոհվածների թիվը հասել է 138–ի։

«Vesti.ru»–ն փոխանացում է, որ նահանգի իշխանությունների տվյալների համաձայն՝ վերջին օրերին տարերքի պատճառով ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է ևս չորս մարդ։

Ջոպլին քաղաքի մրրիկն ամենաավերիչն է նահանգի համար 1947–ից ի վեր։ Քամու արագությունը տարերքի կենտրոնում հասել է մոտ 320 կմ/ժ։ Ավելի քան 900 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Փոթորիկը ոչնչացրել է քաղաքի մոտ մեկ երրորդը՝ ամբողջովին ավերելով երկու հազար շենք և լրջորեն վնասելով ութ հազար շինություն։

Չորեքշաբթի մի շարք տորնադոներ են ձևավորվել նաև ԱՄՆ արևելյան ափի երկայնքով, որոնք անցել են 19 բնակելի կետերով։ Ամենահզոր փոթորիկները գրանցվել են Մասաչուսեթս նահանգում՝ խլելով չորս մարդու կյանք, իսկ ավելի քան 200 մարդու պատճառել լուրջ վնասվածքներ։

Այս խորագրի վերջին նյութերը