Լրագրողի հարցին՝ կնշեք ձեր իշխանության հիմնական բացթողումները, իշխող խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասում է՝ կդժվարանամ պատասխանել։
Եւ նա անկեղծ է։ Ինչպես նիկոլը, նա եւս չի հասկանում, չի ընկալում, թե ինչ աղետ ու արհավիրք բերեցին մեր երկիր։ Նա չի ընկալում, որ պատերազմ են բերել մեր երկիր, չի ընկալում, որ իրենց պատճառով հինգ հազարից ավելի տղերք են զոհվել։ Մակունցի համար Շուշին ու Դադիվանքը ոչինչ են, զոհված հինգ հազարից ավելի տղերքը՝ ոչինչ։ Նրա եւ նրա առաջնորդի համար ոչինչ է Սյունիքի սահմանները թշնամուն հանձնելը, Կապանի գլխին թշնամուն նստացնելը, Շուռնուխի կեսը թշնամուն նվիրելը, ավերված գյուղերն ու քաղաքները, հազարավոր վիրավորներն ու տասնյակ հազարավոր փախստականները։
Սա այն նույն Մակունցն է, որը պատերազմից երկու ամիս առաջ պնդում էր, որ Թուրքիան չի միջամտի պատերազմին, ու հիմա թուրք գեներալների մշակած օպերացիաներից, թուրք հրահանգիչների կրակային կառավարումից, թուրքական բայրաքթարնեից մեր զոհերից, ավերածություններից հետո մի հարց է ծագում՝ Մակունց ո՞նց ես ապրում։
Եւ մի բան էլ։ Երեկվանից լուրեր են պտտվում, թե սյունեցիների նկատմամբ անմարդկային արարքների հեղինակ ուժայիններն իրավապահ համակարգից չեն, այլ մեկ, երկու օլիգարխի քրեամերձ շրջապատից։ Տա Աստված, որ այս լուրը սուտ լինի, հակառակ դեպքում շատ վատ ու ծանր ավարտ եք ունենալու։
Մակունց, ո՞նց ես ապրում

Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից