«իշխանության» թուլությունն ու բացարձակ սնանկությունը...
Միամիտ պետք է լինեն նրանք, ովքեր կարող էին համարել, որ մեղրիում, Ագարակում, Շուռնուխում, մի խոսքով՝ Սյունիքում «տիրումերային» ու «ջերմագին» ընդունելությունից հետո, թրքահպատակ նիկոլի չեղած «իշխանությունը» ռեպրեսիաների չէր դիմելու:
Նա, որ իր ծննդավայրը համարվող Իջևանն էր մենթերով զավթել, իր «զեմլյակ» իջևանցիներին» էր ֆաշիստական եղանակներով կտտանքների ենթարկել, սյունեցիներիի հանդեպ, որոնց անձնապես ատում է (չնայած, սա բոլոր հայերին է ատում), իհարկե, ձգտելու էր ավելի անմարդկային վերաբերմունք դրսևորել: Քավ լիցի, նիկոլի կեղտոտ ներբանի տակ հավելավճարով ծախված ոստիկանական համազգեստով մանկուրտ-ենիչերիների, շնաբարո դուրսպրծուկների մի ամբողջ ոհմակ կա (դրանք ո՛չ մարդ են, ո՛չ մլիցա):
ԲԱՅՑ:
Հենց երեկ գիշերվանից բորբոքված ռեպրեսիաները, դրանց ընթացքում նիկոլական «ոստիկանա»-ոհմակի դրսևորած սրիկայությունները վկայում են փաշինի «իշխանության» հոգեվարքի մասին: Ավելին, որքան ավելի վայրագ ու թրքաբար են իրենց դրսևորում նիկոլի մանկուրտ-ենիչերիները, ուրեմն այդքան, եթե ոչ՝ բազմապատիկ ավելի թույլ են դրա «իշխանության» դիրքերը:
Ի լրումն, ուժի, այն էլ նման ստորագույն բնույթով ուժի կամ ուժայիններին ապավինելը ի ցույց է դնում թրքահպատակների «իշխանության» գաղափարական, քաղաքական, բարոյական բացարձակ սնանկությունն ու ոչնչությունը:
Հիմա այդ հերձվածողներին թողնենք իրենց հիստերիայի ու վախերի մեջ տապակվելու, դառնամ հայ մնացած, նիկոլի տակ չկզած, քաղաքական գործիչներին և ուժերին:
Հարգելիներս, թե՛ ամիսներ առաջ, թե՛ հիմա դուք, իմ համեստ կարծիքով, խորապես սխալվում եք, կարծելով, թե՝ պետք է 100-150 հազար մարդ հավաքել հրապարակում՝ դավաճան-կապիտուլյանտին հեռացնելու, ավելի ճիշտ՝ Հայաստանի դեռ մնացած հատվածն ազատագրելու համար:
Չի՛ հավաքվելու ոչ 150.000, ոչ 100.000 ,ոչ էլ անգամ՝ 50.հազար մարդ: Այսինքն, եթե հավաքվի, լավ, բայց դա իրատեսական ինքս չեմ համարում: Բայց իմ ընկալումն այն է, որ պե՛տք էլ չէ, որ այդքան մարդ հավաքվի:
Եթե անգամ հաջողվի ազատագրման գաղափարի ու նպատակի շուրջ համախմբել 10-15 հազար վճռական տրամադրված հայի, անգամ եթե 5 հազար հայ մարդ միաժամանակ համախմբվի նույն վայրում, ապա այդքանն արդեն իսկ բավարար է՝ հերձվածողի հարցերը լուծելու համար:
Տեսեք, այս օրերին իմ ընկերներից շատերը ևս, ուշադրություն են դարձնում մի երևույթի, որին վրա դեռ պատերազմի ընթացքում ուշադրույթուն հրավիրեցի՝ արժանանալով որոշ հանդիմանանքի: Խոսքը այսպես ասած՝ «հասարակության անտարբերության» մասին է:
Այո, հասարակության մի զգալի հատված, գոնե արտաքուստ, անտարբեր ու անհաղորդ է կարծես այս ցույցերի, նիկոլի թրքահպատակ «իշխանության» ու ենիչերի-մանկուրտ «ոստիկանների» այլանդակություններին: Չնայած, շատերի դեպքում դա զուտ արտաքուստ տպավորություն է: Մյուս կողմից, շատերը պարզապես հիասթափված են առհասարակ Հայաստան պետությունից, իրենց պետությունից են հիասթափված:
Բայց, այդ ապատիկ զանգվածը առնվազն այդ վիճակում էլ շարունակելու է մնալ, եթե որևէ անհատ (այդպես էլ կարող է լինել) կամ, առավել ևս՝ որևէ ուժ կամ ուժերի համախումբ թուրքի նիկոլին հեռացնի իշխանությունից: Ավելին, եթե շատերը ուրախություն ու հավանություն չհայտնեն էլ, ապա նման մի հերձվածողի պաշտպանելու համար հաստատ փողոցներ չեն ելնելու: Ավելին, իշխանափոխության հաջորդ իսկ վայրկյանից, բազմաթիվ ուժայիններ, նույնիսկ կամ առաջին հերթին՝ ոստիկաններ, վազելու են կատարելու նոր իշխանության հրամանները (այս դեպքում մի քանի կարևոր փան կա, որ հետո արժե նշել): Չեն վազի միայն այն ստահակները, ովքեր այս օրերին իրենց թուրքի պես են պահել ու հետույքով հասկանում են, որ իշխանափոխության դեպքում իրենց, պատկերավոր ասած՝ սատկացնելու են: Բայց դրանք, վստահ եմ, մեծամասնություն չեն: Զարմանալի կարող է թվալ, բայց ոստիկանության շարքերում էլ այս ամենից զզված, ավելին, մարդկային նկարագիրը պահպանած հայ մարդիկ կան ու նրանք քիչ չեն, ի դեպ:
Կարճ ասած՝ եթե իսկապես նպատակ ունեք Հայաստանն ազատագրել, ազատել թրքահպատակ նիկոլից ու նրա բանդայից, ապա պետք է կենտրոնանալ կոնկրետ խնդրի լուծման ու դրա առավել արագ ու արդյունավետ տարբերակի վրա:
«իշխանության» թուլությունն ու բացարձակ սնանկությունը...