Կարծիք

23.04.2021 13:19


Բժիշկները թույլ չեն տալիս ջերմողներին օգտագործել ջերմիջեցնող դեղամիջոցներ

Բժիշկները թույլ չեն տալիս ջերմողներին օգտագործել ջերմիջեցնող դեղամիջոցներ
Բարի լույս Մի բան ասեմ ու գնամ աշխատանքի...
3 օր առաջ առողջապահության նախարարության ուղարկած «պատվիրակությունը» և նկարահանող խումբը (առանց PR ոչ մի բան չեն անում) գալիս են «Ա. Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտ», որպեսզի իրականացնեն և կոլեկտիվի (300 անձ) զանգվածային պատվաստում: Բնականաբար նախապես զանգում են տնօրենին՝ ասում, որ պատվաստվողների քանակ ապահովի: Քանի որ աշխատողների հիմնական մասը 55 տարոկանից բարձր մարդիկ են, պատվաստումը պետք է արվեր AstraZeneca պատվաստանյութով:
300 հոգանոց աշխատակազմից պատվաստվում են ընդամենը 5 անձ, ինչը արդեն ողբալի է: Բայց...
Այդ 5 պատվաստվածներից 5-ն էլ ջերմում են (կողմնակի երևույթի արտահայտում 100% դեպքերում), որոնցից 1-ը պատվաստման հաջորդ օրը ներկայանում է աշխատանքի, իսկ մնացած 4-ի ջերմությունը այնքան բարձր է լինում, որ նույնիսկ չեն կարողանում տանից բացակայել: Բժիշկները թույլ չեն տալիս ջերմողներին օգտագործել ջերմիջեցնող դեղամիքոցներ... Հիմա առողջապահության նախարարության «պատվիրակությունը» գալիս ու «դասախոսություններ» է կարդում, որ գոեն այդ 5 անձը ստանան պատվաստման 2-րդ դեղաչափը... Բայց, ոնց հասկանում եմ, դա էլ օգուտ չի տա...
Ինչևիցե, ձեզ մաղթում եմ լավ աշխատանքային օր, առանց նիկոլ Հայաստան և բնական իմունիտետ...
Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը