Բելգիայում ապրիլի 24-ին հայ համայնքը կանցկացնի ցույց Թուրքիայի դեսպանատան առջև
Բելգիայում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներն այս տարի ապրիլի 24-ին անցկացվելու են մի քանի ուղղություններով:«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը նշեց, որ առաջին հանգրվանը պաշտոնական ոգեկոչման արարողությունն է, որը տեղի է ունենալու Բրյուսելում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ: Մասնակցելու են քաղաքական դեմքեր, պատգամավորներ, կուսակցությունների ներկայացուցիչներ, տարբեր քաղաքապետներ: Կլինեն պաշտոնական ելույթներ, որոնցից հետո ներկաները ծաղիկներ կխոնարհեն՝ ի հիշատակ ցեղասպանության նահատակների:
Միջոցառումների երկրորդ հատվածը նախատեսված է Բելգիայում Թուրքիայի դեսպանատան առջև, որտեղ հայ համայնքը ցույց կանցկացնի՝ պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Այս երկու նախաձեռնությունները, ցավոք, չեն կայանա այնպես, ինչպես նախորդ տարիներին: Պատճառը՝ համավարակով պայմանավարոված սահմանափակումներն են: Առավելագույնը 50 հոգի պետք է կարողանա մասնակցել միջոցառումներին»,-ասաց Հարութ Շիրինյանը:
Ապրիլքսանչորսյան ծրագրի հաջորդ հանգրվանը գեղարվեստական, մշակութային միջոցառումներն են, որոնք այս տարի տեղի են ունենալու առցանց՝ կրկին համավարակով պայմանավորված:
Հարութ Շիրինյանի խոսքով՝ այս տարի Հայոց ցեղասպանության ոգեկոչման ձեռնարկներում առանցքային ուշադրության կենտրոնում է լինելու 2020 թվականի ադրբեջանա-թուրքական ագրեսիան ընդդեմ Հայաստանի ու Արցախի բնակիչների:
«Փաստ է, որ Թուրքիան ակտիվ ու վճռորոշ դերակատարում ուենցավ այդ պատերազմի ժամանակ՝ ներառյալ վարձկան ահաբեկիչներ ուղարկելով Ադրբեջանին: Փաստ է, որ 2020 թ. կատարվածը Հայոց ցեղասպանութայան շարունակությունն է: Շատ երկրների խոհրդարաններ դատապարտեցին Թուրքիայի մասնակցությունը, և մենք ակնկալում ենք խստագույն դատապարտումների շարունակություն»,-ասաց նա:
Ըստ Հարութ Շիրինյանի՝ այն պետությունները, որտեղ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչված է, պետք է հասկանան, որ այդ ճանաչումը կարող է լինել անիմաստ, եթե տվյալ պետությունը թույլատրի, որ հայ ժողովուրդը նույն բնաջնջման վտանգի տակ դրվի նույն ցեղասպան պետության կողմից, որ 106 տարի առաջ էր դեռ ծրագրել դա:
«Մենք պայքարը պետք է շարունակենք, որ Հայոց ցեղասպանության ցանկացած ճանաչում իրականության մեջ դառնա հայ ժողովրդի անվտանգության մակարդակը բարձրացնելու հոմանիշը»,-հավելեց նա:
Հարութ Շիրինյանը նաև տեղեկացրեց, որ ապրիլի 23-ին՝ կեսօրին, Բելգիայի համայնքային կոմիտեի կազմակերպմամբ, եվրոպական հաստատությունների առջև տեղի կունենա ակցիա Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցով, նրանց ազատ արձակելու պահանջով:
Բելգիայում ապրիլի 24-ին հայ համայնքը կանցկացնի ցույց Թուրքիայի դեսպանատան առջև
Բելգիայում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներն այս տարի ապրիլի 24-ին անցկացվելու են մի քանի ուղղություններով: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը նշեց, որ առաջին հանգրվանը պաշտոնական ոգեկոչման արարողությունն է, որը տեղի է ունենալու Բրյուսելում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ: Մասնակցելու են քաղաքական դեմքեր, պատգամավորներ, կուսակցությունների ներկայացուցիչներ, տարբեր քաղաքապետներ: Կլինեն պաշտոնական ելույթներ, որոնցից հետո ներկաները ծաղիկներ կխոնարհեն՝ ի հիշատակ ցեղասպանության նահատակների: