Լրահոս

23.04.2021 12:15


Դատարանը քննել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի խափանման միջոցի հարցը(տեսանյութ)

Դատարանը քննել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի խափանման միջոցի հարցը(տեսանյութ)

Ապրիլի 23-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը:

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը փոխանցեց, որ դատական նիստը արդեն ավարտվել է, վճիռը կհրապարակվի մոտ մեկ ժամից։

Հիշեցնենք, որ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը Սյունիքում տեղի ունեցած դեպքերի առթիվ քննվող քրեական գործով ներգրավվել է որպես կասկածյալ: Հովսեփյանը կասկածվում է Սյունիքում խուլիգանություն կազմակերպելու մեջ՝ Քրեական օրենսգրքի 38-258-րդ հոդվածի 1-ին մասով:

***

Դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց Գորիսի փոխքաղաքապետի ձերբակալությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի պաշտպանը։

Նա նշեց, որ քննիչը Հովսեփյանի նկատմամբ կիրառել է ստորագրությամբ երկրից չբացակայելու խափանման միջով։

Այս խորագրի վերջին նյութերը