Թումանյան քաղաքում ֆուտբոլի միջհամայնքային դպրոցական առաջնության ժամանակ կրակոցներ արձակած կասկածյալը ներկայացել է ոստիկանություն՝ հանձնելով նաև հրացանը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 22-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում, որը հիմնականում կատարել են ոստիկանության Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանները, ինքնակամ ոստիկանության Թումանյանի բաժին է ներկայացել 33-ամյա Վարշամ Հովսեփյանը։
Վերջինս կասկածվում է ապրիլի 18-ին Թումանյան քաղաքում տեղի ունեցած ֆուտբոլային միջհամայնքային դպրոցական առաջնության ժամանակ խուլիգանություն կատարելու, իր մոտ եղած որսորդական հրացանով 2 անգամ օդ կրակելու մեջ։
Վ. Հովսեփյանը ոստիկաններին է ներկայացրել նաև իր հանգուցյալ պապու անվամբ հաշվառված 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանը։
Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնում ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում Վ. Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու։