Լրահոս

23.04.2021 11:18


Արմավիրի մարզում 25-ամյա վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, այնուհետև կոտրել բետոնե էլեկտրասյունն ու երկաթե տաղավարը. կան վիրավորներ

Արմավիրի մարզում 25-ամյա վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, այնուհետև կոտրել բետոնե էլեկտրասյունն ու երկաթե տաղավարը. կան վիրավորներ

Երեկ՝ ապրլի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Տիգրան Աբգարյանը Փարաքար գյուղի Երևանյան փողոցի սզբնամասում իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Փարաքար գյուղի բնակիչներ, 43-ամյա Գոռ Մարգարյանին և 43-ամյա Արմեն Գշտաևին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վրաերթից հետո ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհ երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և առաջ ընթանալով՝ բախվել երկաթե տաղավարին, որը նույնպես վնասվել է։

Այս խորագրի վերջին նյութերը