Լրահոս

02.06.2011 17:46


Որդին մորը սպառնացել է սպանել

Հունիսի 1-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ բնակարաններից մեկում որդին մորը սպանության սպառնալիքներ է տվել:

Մեկնած օպերատիվ խմբին  53-ամյա տանտիրուհին հայտնել է, որ ժամը 21.30-ին որդին` 20-ամյա Նվեր Բ.-ն, վիճաբանության ժամանակ ծեծի է ենթարկել իրեն և խոհանոցային դանակով ու հոսանքի լարով սպառնացել սպանել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ Նվեր Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը