Հայաստանի ականազերծման ազգային քաղաքացիական ծրագրի թեմայով քննարկում
Հունիսի 2-ին Միգրացիայի միջազգային կազմակերպության (Intenational Organization for Migration) օժանդակությամբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել քննարկում «Հայաստանում ականազերծման գործողության ազգային քաղաքացիական ծրագրի նախագծման» թեմայով, որին մասնակցում էին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դ. Տոնոյանը և «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնե ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ» ՀՀ ՊՆ տեղակալ Ա. Նազարյանը: Քննարկմանը մասնակցում էին նաև ՊՈԱԿ - խորհրդի անդամները և տնօրենը, ինչպես նաև Միջազգային վստահության հիմնադրամի(International Trust Fund), Ականազերծման գործուղության շվեյցարական հիմնադրամի (Swiss Foundation for Mine Action), ինչպես նաև ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ:
Բացման խոսքում ՀՀ պաշպանության նախարարի առաջին տեղակալ Դ. Տոնոյանը նշեց Հայաստանում մարդասիրական ականազերծման ազգային ծրագիր ունենալու արդիականությունը` կարևորելով միջազգային համագործակցության արդյունքում ակնկալվող բազմակողմ օժանդակությունը կենտրոնի հետագա աշխատանքներին:
Քննարկման ընթացքում միջազգային փորձագետները ներկայացրեցին կենտրոնի առաջնային խնդիրների լուծման հնարավոր տարբերակներ, որոնք վերաբերում էին ազգային ականազերծման գործողությունների չափորոշիչների ընդունմանը, կասկածելի ականապատ տարածքների նոր հետազոտության անցկացմանը և դրա հիման վրա ազգային ականազերծման հայեցակարգային փաստաթղթերի մշակմանը և այլ հարցեր: