Հունիսի 1-ին, ժամը 06.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Աճառյան փողոցի տներից մեկի բնակիչ, 29-ամյա Կարեն Բ.-ն և հայտնել, որ իրենց տան վրա ավազակային հարձակում է կատարվել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 04.35-ի սահմաններում, դիմակավոր հինգ անձ պարսպի վրայից մտել են տան տարածք, տեխնիկական միջոցներով բացել լոգարանի պատուհանափեղկը, մտել տուն և զենքի սպառնալիքով պարանով կապելով 54-ամյա Սերիկ Ս.-ին, 55-ամյա Էդուարդ Բ.-ին, 29-ամյա Գեղանի Զ.-ին՝ պահանջել ոսկեղեն և գումար: Այնուհետև, ոսկեղենի և գումարի պարունակությամբ չհրկիզվող պահարանի տեղը պարզելով` այն տեղավորել են տան բակում կայանված «Նիսսան-Պատրուլ» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում և դիմել փախուստի:
Տան անդամներից երկուսը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Նույն օրը, ժամը 09.40-ի սահմաններում, «Նիսսան-Պատրուլ» մակնիշի ավտոմեքենան ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից հայտնաբերվել է Ֆրունզեի փողոցի շենքերից մեկի բակում:
Հանգամանքները պարզվում են:
Ձեռնարկվում են միջոցառումներ ավազակային հարձակումը կատարած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Ավազակային հարձակում Ավան թաղամասում

Կատարվում է նախաքննություն: