Կարծիք

22.04.2021 21:30


Նիկոլի հրամանով ուժայիններն այսօր նսեմացրել են Գորիսի փոխքաղաքապետին և այդ ամենը ձայնագրել են, խոստանում եմ՝ չեմ խնայելու ջանք և միջոց՝ գտնելու այդ ամենն իրականացնողներին

Նիկոլի հրամանով ուժայիններն այսօր նսեմացրել են Գորիսի փոխքաղաքապետին և այդ ամենը ձայնագրել են, խոստանում եմ՝ չեմ խնայելու ջանք և միջոց՝ գտնելու այդ ամենն իրականացնողներին

Նիկոլի հրամանով ուժայիններն այսօր անմարդկային ձևով նսեմացրել են Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին. թքել են վրան, ծեծել: Եվ այդ ամենը ձայնագրել են, որպեսզի գլխավոր վիժվածքի սիրտը սփոփվի։

Ես հրապարակավ խոստանում եմ երկու բան՝

-Չեմ խնայելու ջանք և միջոց, որ գտնեմ այս ամենն իրականացնողներին: Բոլոր նրանք, ովքեր ունեն տեղեկություններ թքողի, ծեծողների, նսեմացնողների և գործը կարողների մասին, խնդրում եմ ուղարկել ինձ՝ անձնական նամակի միջոցով: Բոլորի հետևից գնալու ենք: Իսկ պատվիրատուի մասով ամեն ինչ պարզ է, հասցեն՝ նույնպես։

-Այսօրվա վայրագության կազմակերպիչների ու իրագործողների վրա չեն թքելու, չեն նսեմացնելու, որովհետև Հայաստանում հաստատվելու է ժողովրդավարություն, իսկ նրանք պարզապես չեն ներվելու։

Հայաստանն իր բոլոր խնդիրներով և դժվարություններով 2018 թվականից կիսաժողովրդավարական երկրից քայլ առ քայլ դարձավ «կիսադիկտատուրա», իսկ երեկվանից արդեն պաշտանապես հաստատվեց դիկտատուրա, երբ ինքնասիրություն չունեցող վիժվածքի հրամանով սկսեցին նսեմացնել մարդու արժանապատվությունը և նրան ուղարկել տեսագրությունը:

Հ.Գ. Պատմությանը նման բազմաթիվ դեպքեր են հայտնի:

Մուհամադ Քադաֆին ստիպում էր, որ իր քաղաքական հակառակորդներին տանջելիս գաղտնի ոստիկանությունը տեսանկարահանի և երեկոներն անցկացնում էր դրանք նայելով։

Նիկոլաե Չաուշեսկուն լսում էր իր հրահանգով տանջամահ արվողների տառապանքների ձայնագրությունները և դրանք անվանական պահում էր իր արխիվում։

Հիշո՞ւմ եք ինչպես ավարտեցին նրանք: Լավ հիշե՜ք:

Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը