Ռևանշիստական տրամադրությունները կարող են տարածաշրջանը պատերազմի հասցնել, Զախարովան՝ Ալիևի հայտարարությունների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքը» զավթելու Ալիևի սպառնալիքներին: Ամենշաբաթյա ճեպազրույցում նա նշել է, որ Մոսկվան կողմերին կոչ է անում ձեռնպահ մնալ ռևանշիստական տրամադրություններից և ռազմատենչ հռետորաբանությունից, որը կրկին կարող է տարածաշրջանը պատերազմի եզրին հասցնել:
«Հորդորում ենք պահպանել նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները` հիշեցնելով, որ տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը ևս տեղավորվում է այդ պայմանավորվածությունների տրամաբանության մեջ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Զախարովան։
***
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Բաքվում բացված «ռազմավարների պուրակին» և նշել՝ ռուսական կողմը հուսով է, որ հակամարտության կողմերը գործնական հարցերում կձգտեն այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք ուղղված կլինեն հարաբերությունների կարգավորմանը, ոչ թե նոր բաժանարար գծեր ստեղծելուն:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ամենշաբաթյա ճեպազրույցում Զախարովան հիշեցրել է, որ հսկայական գին է վճարվել՝ մարդկային կյանքեր, և պետք է օգտագործել այս պահը խաղաղ կյանքի, ոչ թե իրավիճակը նախկինից էլ շատ սրելու համար։
«Այո, մենք կարող ենք շատ բաների հետ չհամաձայնվել։ Ինչ-որ մեկն ուզում է շարունակել պատերազմը, ինչ-որ մեկը ռևանշ է ուզում։ Բայց դա՞ է նպատակը։ Եվ մի՞թե նման բաժանարար գծերը, նման խնդիրները կնպաստեն կարգավորման կամ խաղաղության հաստատման հասնելուն։ Ահա այս հարցը պետք է տալ... Պատասխանն ակնհայտ է՝ իհարկե ոչ, չի նպաստի»,–ընդգծել է ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչը:
Նա նշել է, որ Մոսկվան այս փուլում կարևորագույն խնդիր է համարում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում վստահության միջոցների ամրապնդումը, տնտեսական դրական օրակարգի ձևավորումը, որը կարող է Անդրկովկասի զարգացման հեռանկար ապահովել:
***
Ռուսաստանը եռանդուն միջնորդական ջանքեր է գործադրում Բաքվի և Երևանի հարաբերություններում առավել ուժեղ բաժանարար գծերից մեկը վերացնելու համար։
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցում նշել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ ռազմագերիների վերադարձի մասին հարցին։
«Մենք կողմ ենք, որ ռազմագերիների խնդիրը լուծվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Նման քայլն իսկապես բարենպաստ մթնոլորտ կստեղծի մի շարք կարևոր հարցերում առաջ շարժվելու համար»,-ասել է Զախարովան։