Կարծիք

22.04.2021 18:27


Առաջիկայում կունենանք դատական նիստ` քննիչի ու դատախազի որոշումների դեմ

Առաջիկայում կունենանք դատական նիստ` քննիչի ու դատախազի որոշումների դեմ

Իմիջիայլոց, շուռնուխցիների նկատմամբ սենց ինքնամոռաց ոտնձգություն անող իրավապահները /այդ թվում` քննչականը ու դատախազությունը/ արդեն մի քանի ամիս է` համարում են, որ Շուռնուխի հանձնված հատվածը միանշանակ Հայաստան չի, հետեւաբար այնտեղի բնակիչների նկատմամբ ադրբեջանցիների ավազակային հարձակումը ենթակա չէ քննության իրենց կողմից։ Սակայն եթե դա նույնիսկ այդպես է, անտեսել են օրենքի այն պահանջը, որ ՀՀ քաղաքացիների դեմ հանցանքները, անկախ կատարման վայրից, ենթակա են քննության մեր իրավապահների կողմից։

Ասել է թե, բացարձակ անտարբեր են շուռնուխցիների իրավունքների նկատմամբ ու մերժել են գործի հարուցումը։

Առաջիկայում կունենանք դատական նիստ` քննիչի ու դատախազի որոշումների դեմ:

Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը