Ռուսաստանը կգործադրի բոլոր ջանքերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում
Ռուսաստանը պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցություններում որևէ առաջընթաց գրանցվի։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ–ում բաժանմունքի տնօրեն Անդրեյ Կելինը։
«Մենք պատրաստ ենք անել մեզնից կախված ամեն ինչ, սակայն առաջընթացը կախված է կողմերի կամքից»,–ընդգծել է Կելինը՝ մեկնաբանելով Կազանում հունիսին սպասվող երեք նախագահների հանդիպումը։
Հանդիպման նախապատրաստությունը տարվում է ողջ ընթացքով։
«Այժմ դրա վրա աշխատում են նախագահները, ԱԳՆ ղեկավարները նրանց համար համապատասխան փաստաթղթեր են պատրաստում։ Մենք մասնակցում ենք նաև նախապատրաստական աշխատանքին, որը շատ լուրջ և զգայուն աշխատանք է»,–ՌԴ ԱԳՆ ներկայացուցչին մեջբերել է «Интерфакс» գործակալությունը։