Բացառված չէ, որ Պատրիարքի հայերենը տիրապետող թիմնապահներին հիմա էլ Երևան են գործուղել
Մոտ 20 տարի առաջ Ստամբուլում էի ու Պատրիարքի հետ հանդիպ ունեինք: Պատրիարքը շրջապատված էր կոստյումներով, լավ պարապած կազմվածքով թիկնապահներով: Միանգամից երևում էր, որ պրոֆեսիոնալներ են: Թիկնազորը մեր ողջ հանդիպման ժամանակ նարկա էր ու ուշադրությամբ հետևում էին մեր խոսակցությանը: Զարմացել էի, որ հայ համայնքում այդքան լավ թիկնապահներ կան:
Հաջորդ օրը Հրանտ Դինքի հետ էինք խոսում, ու ինքը հարցրեց, թե նկատել էինք Պատրիարքի թիկնապահաներին: Բնականաբար, ասեցի այո: Դինքն ասաց, որ համայնքում ոչ ոք այդ թիկնապահներին չի ճանաչում, ու հետաքրքիրն այն էր, որ հայերեն հասկանում են, սակայն պարբերաբար փոխվում են:
Արդեն պարզ էր, որ թիկնապահները Թուրքիայի կառավարության հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն էին ու ոչ միայն ապահովում էին Պատրիարքի անվտանգությունն, այլև նրան հետևում են: Ըստ էության ազատությունից զրկված էր Պատրիարքը:
Հիմա իմ մոտ նույն զգացողությունն է, որ Թյուրիմացությունը Պատրիարքի նման շրջապատված է նմանատիպ թիկնապահներով ու դեռ հարց է, թե որ երկիրն են նրանք ներկայացնում: Բացառված չէ, որ Պատրիարքի հայերենը տիրապետող թիմնապահներին հիմա էլ Երևան են գործուղել:
Բացառված չէ, որ Պատրիարքի հայերենը տիրապետող թիմնապահներին հիմա էլ Երևան են գործուղել
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից