Մխիթար Զաքարյանի և արժանապատիվ սյունեցիների վրա դասական իմաստով գործ «կարելու» պատվիրատուների և կատարողների պատասխանատվությունը անխուսափելի է լինելու
Երկու հանգամանք եմ ցանկանում նշել․
1) Այն տեսարանը որը բոլորս տեսանք Սյունքի մարզպետարանում տեղի ունեցած «խորհրդակցության» ընթացքում իսկապես աննախադեպ էր։ Երբեք, կրկնում եմ՝ ԵՐԲԵՔ քննչական մարմնի բարձր պաշտոնյան և դատախազության բարձր պաշտոնյան այդպիսի ծայրահեղ ստորադասված կեցվածք և վերաբերմունք գործադիրի կողմից չեն ունեցել։ Օրենսդրությամբ երաշխավորված դատախազի ու քննիչի անկախության ՈՉՆՉԱՑՄԱՆ ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՎԱԾ տեսարանն էր այդ ամենը, որտեղ իբրև վարչապետը կամ իբրև ՏՈՒԺՈՂԸ նույնիսկ հանձնարարում է մարզային դատախազին ու քննիչին կատարել ԻՐ ՀԱՄԱՐ գործողություններ ու մի հատ էլ դուրս է հանում խորհրդակցությունից «արագ գործ» անելու համար․․․։
2) Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին և արժանապատիվ Սյունեցիներին «ձերբակալելու» և դասական իմաստով գործ «կարելու» համար՝ անխուսափելի է լինելու պատասխանատվությունը պատվիրատուների և կատարողների համար։ Չեմ կարող չնշել ԵՐԲԵՔ այսպիսի ծավալներով չի չարաշահվել, ապօրինաբար չի կիրառվել ձերբակալման ինստիտուտը՝ ինչքան հենց այս ժամանակահատվածում։ Առողջական խնդիր ունեցող անձի նկատմամբ թուրքին բնորոշ վարքագիծ դրսևորող և դրանից այն աստիճան բավականություն ստացող, որ մի հատ էլ տեսագրող իրավապահ ԵՐԲԵՔ չէինք տեսել․․․։ Իսկապես սա անասելի խայտառակաություն է․․

Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից