Քաղաքական

22.04.2021 15:47


Շուռնուխցուն, որը մասնակցել է 3 պատերազմի, ում տունը խլել են, հիմա ՔԿ–ում ստորացնում են, որպեսզի մոլագարը տեսնի այդ հոլովակը և բավարարվի. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

Շուռնուխցուն, որը մասնակցել է 3 պատերազմի, ում տունը խլել են, հիմա ՔԿ–ում ստորացնում են, որպեսզի մոլագարը տեսնի այդ հոլովակը և բավարարվի. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

Ուզում եմ ասել՝ զգույշ եղեք, որովհետև շենքի ներսում թուրքեր են, թշնամին այստեղ է, և Շուռնուխից եկել ու հասել է այստեղ, թուրքը Հայաստանի կենտրոնում, Քննչական կոմիտեում և ամբողջ այս շենքում թուրքերի ներկայությամբ ստորացնում է Շուռնուխում տուն կորցրած մեր հայրենակցին: Այս մասին լրագրողների հետ զրույցում Քննչական կոմիտեի դիմաց ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

«Շուռնուխի հերոսներից մեկին, 3 պատերազմի միջով անցած մարդուն, որի տունը խլել է դավաճան Նիկոլ Փաշինյանը, ստորացնում են այդ քաղաքացուն մի բանի պատճառով, որպեսզի մոլագարը տեսանյութը տեսնի ու բավարարվի՝ ինչպես են հայրենիքի պաշտպանին ծնկաչոք բերման ենթարկում և դրանից հետո որևէ բան չկա ասելու։ Ամոթ բոլոր այն հայերին, ովքեր տեսնում են այս ամենը և լռում են»,-ասաց Գեղամ Մանուկյանը:

Նա նաև նշեց, որ այսպիսի վերաբերմունք քաղաքացու նկատմամբ կարող է միայն ցուցաբերել թուրքը: «Ես այլևս իրավիճակի հետ կապված բառեր չեմ կարող գտնել քաղաքակիրթ ձևով խոսելու, քանի որ տեսանյութը, որը տարածվում է, երբ որ քաղաքացին, ում բերման են ենթարկել և Քննչական կոմիտեի շենքի ներսում նման ձևով են վերաբերվում, այսպես միմիայն կարող է թուրքը վերաբերվել»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ Շուռնուխի նախկին վարչական ղեկավար Արարատ Աղաբեկյանին բռնի ուժով բերման են ենթարկել Քննչական կոմիտե։ Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է նա հևիհև խնդրում է, որ շտապ օգնություն կանչեն, քանի որ իրեն վատ է զգում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը