Լրահոս

02.06.2011 17:20


Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ երևույթներ կան, որոնք ժամկետային բացատրության չեն տրվում

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ երևույթներ կան, որոնք ժամկետային բացատրության չեն տրվում Մայիսի 31–ի Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր–Պետրոսյանը հայտարարել էր, որ իրենք գիտակցում են՝ իշխանությունը ոչ միայն կփորձի ձգձգել երկխոսությունը, այլև իրեն ուժեղ զգալու պարագայում կարող է ընդհանրապես դադարեցնել այն։ «Ձգձգման կամ սաբոտաժի միտում նկատելու դեպքում մենք նույնպես ցանկացած պահի կարող ենք դադարեցնել երկխոսությունը և կիրառել ժողովրդի համախմբման միջոցով իշխանության վրա ճնշում բանեցնելու փորձված և արդեն իսկ հաջողություններ արձանագրած մեթոդը»,–ասել էր Լևոն Տեր–Պետրոսյանը։ «Ո՞րն է այն ժամկետը, երբ ՀԱԿ–ը կհասկանա, որ իշխանությունները ձգձգում են երկխոսությունը և կդադարեցնեն այն» «7օր»–ի հարցին «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. –Երևույթներ կան, որոնք ժամկետային բացատրության չեն տրվում։ Մենք բոլորս պետք է հասկանանք, որ եթե երկխոսությունն արդյունք չտա, կհանգեցնի ջրբաժանի։ Այն ջրբաժանին, որի մասին ընդդիմությունը խոսում էր մեկ–երկու ամիս առաջ։ 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը