Փաշինյանն առաքելություն ունի՝ հայ մարդկանց թշնամուն գերի հանձնելու․ մենք սյունեցիների հետ ամեն ինչ անելու ենք, որ հերթական դավաճանական քայլը տեղի չունենա. Միհրան Հակոբյան (տեսանյութ)
Այս գործողություններն իսկապես ողբերգական են, սա չի խոսում, որ քաղաքական ռեպրեսիաներ են տեղի ունենում երկրում, այլ այստեղ կա մեկ այլ նպատակ, Նիկոլ Փաշինյանն ունի առաքելություն՝ հայ մարդկանց թշնամուն գերի հանձնելու: Իր ադրբեջանցի և թուրք տերերը հանձնարարել են, պատվիրել են Սյունիքի մեր եղբայրներին գերին հանձնել նրանց: Այս մասին այսօր ՔԿ-ի դիմաց Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը՝ խոսելով սյունեցիներին, համայնքների ղեկավարներին, քաղաքապետերին բերման ենթարկելու մասին:
Նշենք, որ բերման ենթարկվածների նկատմամբ քրեական գործ է հարուցվել, սակայն հստակ չի նշվում, թե որ քրեական գործի շրջանակներում են գործողություններ իրականացվում:
Հակոբյանը նշեց, որ սյունեցիները չեն կարող ապրել մի ճանապարհի կողքին, որը Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանին տալ: «Ինչպես եք պատկերացնում, որ մարդ ապրի մի ճանապարհի մոտ, որտեղ անվտանգություն չունի: Համայնքի, քաղաքների ղեկավարների նկատմամբ գործադրվող բռնությունները ողբերգական փաստարկումներ են, որ Փաշինյանը պատրաստվում է սյունեցիների աչը վախեցնելով՝ գերի հանձնել թուրքական իշխանությանը»:
Նա շեշտեց, որ բոլորը պետք է քայլեր ձեռնարկեն այս ուղղությամբ և քայլերից մեկն այսօր բողոքի ձայն բարձրացնելը: «Մենք սյունեցիների կողքին կանգնած ենք, իրենց հետ համաձայն ենք ու իրենց հետ միասին ամեն ինչ անելու ենք, որպեսզի այս հերթական դավաճանական քայլը տեղի չունենա, մենք մեր ողնաշարը շտկելու ենք, մեր պետությունը պետություն ենք դարձնելու ու մեր վրեժը լուծելու ենք»:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցի ժամանակ սյունեցիները թույլ չեն տվել նրան մտնել համայնքներ: Բողոքի ակցիա է իրականացվել Սյունիքի տարբեր համայնքներում, որտեղ քաղաքացիները վանկարկել են «Նիկո՛լ, դավաճա՛ն, թո՛ւրք, հողատո՛ւ», հնչել են նաև տարբեր հայհոյանքներ և վիրավորանքներ, որոնց ներքո նա լքել է քաղաքները:
Փաշինյանը թիկնազորի ուղեկցությամբ մտել է Սյունիքի մարզպետարան և խորհրդակցություն անցկացրել, որի ընթացքում, մասնավորապես, նշել է. «Ես ուզում եմ անդրադառնալ այսօր Մեղրիում տեղի ունեցած միջադեպին․ հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում և ես ակնկալում եմ, որ հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ և կոշտ կերպով կարձագանքեն իրավիճակին»: