Լրահոս

02.06.2011 17:19


Բողոքի նամակներ «New York Times»–ին

Բողոքի նամակներ «New York Times»–ին

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Բողոքի նամակներ «New York Times»–ին հակահայկական հոդված տպելու համար» խումբ է ստեղծվել, որի նպատակն է արձագանքել ու բողոքի ձայն բարձրացնել «New York Times»–ի հակահայ հրապարակմանը։

Խմբի բնութագրում նշվում է, որ մայիսի 31-ին «New York Times»-ը տպագրել է հակահայ մի հոդված («Frozen Conflict» Between Azerbaijan and Armenia Begins to Boil), որի հիմնական իմաստն ադրբեջանցիներին զոհի կերպար տալն է: Դրանում հիմնավորվում է Ադրբեջանի բարոյական իրավունքը՝ վերսկսելու պատերազմն Արցախի դեմ և վերականգնելու իր տարածքային ամբողջականությունը:

Խմբում նշվում է նաև, որ հոդվածին հակադարձելու համար անհրաժեշտ է բազմաթիվ նամակ–բողոքներ ուղղել թերթի խմբագրությանը։

Ցանկացողները կարող են այցելել խումբ և ծանոթանալ նամակի–բողոքի բովանդակությանն ու օգտվել դրանից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը