Կարծիք

22.04.2021 14:08


Մեղրիում ու Շուռնուխում ձերբակալություններ են. սա ոչնչով չի տարբերվում 1915 թ․ ապրիլի 24-ի դեպքերից, այն է՝ գլխատել ազգին դիմադրության կոչելու ունակ հատվածին

Մեղրիում ու Շուռնուխում ձերբակալություններ են. սա ոչնչով չի տարբերվում 1915 թ․ ապրիլի 24-ի դեպքերից, այն է՝ գլխատել ազգին դիմադրության կոչելու ունակ հատվածին
ՕԿՈՒՊԱՑԻՈՆ ՎԱՐՉԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
•Ինչպես և կանխատեսել էի երեկ (https://t.me/elbakyan_edgar/734), Սյունիքում՝ Մեղրիում ու Շուռնուխում, ձերբակալություններ են։ Սա ոչնչով չի տարբերվում 1915 թ․ ապրիլի 24-ի դեպքերից, այն է՝ գլխատել ազգին դիմադրության կոչելու ունակ հատվածին, որ հետո ազգի հետ ինչ ուզեն, անեն, այս դեպքում՝ կյանքի կոչեն Հայաստանի վերջակետը դնող Մեղրիի միջանցքը։
• Ըստ որում՝ կապիտուլյանտը երեկ հրապարակավ հրահանգել էր դա անել ցուցադրաբար, ինչպես օրինակ՝ օսմանցիներն էին հրապարակներում կախաղան հանում հայ ազատագրական պայքարի գործիչներին՝ ի տես և ի սարսափեցումն մյուս հայերի։ Ասել ու կկրկնեմ՝ Հայաստանում իշխում է թուրքական օկուպացիոն վարչակարգ։
• Կարելի է «շնորհավորել» հայ ազգին, որ Ցեղասպանության տարելիցին ընդառաջ ներհասարակական բախումներ թույլ չտալու նպատակով հրաժարական տված ղեկավար ունենալու մակարդակից գլորվեց-հասավ Ցեղասպանության տարելիցին ընդառաջ ազգի պասիոնարության վերջին օջախը վերացնող կոլաբորացիոնիստական ղեկավար ունենալու մակարդակի։
Էդգար Էլբակեանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը