–Լևոն Տեր–Պետրոսյանն իր վերջին ելույթում նշել էր, թե ՀԱԿ–ն իշխանությունների հետ բանակցելու է բացառապես արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ, իսկ իշխանության ներկայացուցիչները բացառում են այդ հարցի քննարկումը։ Ո՞վ է այս դեպքում «խաղու՞մ»։
–Լիարժեք պատասխան տալու համար պետք է ավելի տեղեկացված լինել խոհանոցային հարաբերություններից, ոչ թե հանրային մակարդակում ասվածից։ Մենք, համենայնդեպս, տեղեկացված ենք այն ամենից, ինչը հնչում է հանրային ոլորտում։ Սակայն ես կարծում եմ, որ ՀԱԿ–ն աստիճանաբար ունի իր զանգվածը պահպանելու առաջնային խնդիր, որովհետև եթե այն մարդիկ, ովքեր գալիս են հրապարակ, հանկարծ այլևս չգան, ապա ՀԱԿ–ն անմիջապես կկորցնի իր սոցիալական հենարանը, այսինքն՝ ՀԱԿ–ը շարունակում է նրբություններ օգտագործել իր սոցիալական հենարանը պահպանելու համար։ Հիմա կամաց–կամաց լեքսիկոնն ու հռետորաբանությունը փոխվում են, այնուամենայնիվ, եթե պայքարի, իշխանություններին հեռացնելու լեյտմոտիվը չպահպանվի, ապա ավելի շատ մարդիկ կհիասթափվեն ու կհեռանան...
—Այսինքն, արտահերթ ընտրությունների անխուսափելիության մասին պնդումները զուտ քաղաքական հնա՞ր են։
-Հիմա այդ ամենն արվում է աստիճանական անցումներով։ Երբ առաջին անգամ խոսվեց երկխոսության մասին, շատերը ցնցված էին ու հիասթափված, բայց դա համատեղվում է իշխանափոխության և նրանց հին կարգախոսների հետ, որը հոգեբանորեն ավելի ընկալելի է դարձնում նոր ասելիքը, նոր դիրքորոշումները, որոնք, կարծում եմ, միտված են դեպի իշխանության գնալը, իսկ եղանակները, հանրային վարքը հենց դրան են սպասարկում։ Կարծում եմ՝ դրանք հնարանքներ են՝ պահպանելու սոցիալական հենարանը։
–Եթե ՀԱԿ–ն ու իշխանությունը չեն կարող բանակցել արտահերթ ընտրությունների շուրջ, ուրեմն ստացվում է, որ Լևոն Տեր–Պետրոսյանը խաբո՞ւմ է ՀԱԿ համակիրներին։
–Այո՛, այդպես է ստացվում, որովհետև եթե դու բանակցում ես քեզ համար սկզբունքային հարցի շուրջ (այս դեպքում՝ արտահերթ ընտրությունների), իսկ իշխանությունն այդ մասին ընդհանրապես լսել չի ուզում, ստացվում է, որ բանակցելու որևէ եզր չկա, բայց դրանով ներկայանալ քո ընտրազանգվածին իսկապես նշանակում է մոլորության մեջ գցել մարդկանց։
–Այդ պարագայում ինչո՞ւ են Կոնգրեսի համակիրները շարունակում հավատալ ՀԱԿ–ին ու մասնավորապես Լևոն Տեր–Պետրոսյանին։
–Վերջին հանրահավաքի բազմամարդ լինելը ես բացատրում եմ այն հանգամանքով, որ նոր, շատ զգացմունքային մի լիցք կար, այսինքն՝ բանտարկյալներն ազատ էին արձակվել, և մարդկանց հետ շփվելու հնարավորություն կար։ Սակայն այդ մարդկանց մեջ կան տարբեր շերտեր, օրինակ՝ շատերը հետաքրքրված էին մասնավորապես բանտարկվածների ազատ արձակմամբ, և արդեն բանտարկյալների ազատ արձակվելը կարող է ինչ–որ մի խումբ մարդկանց հրապարակից հեռու տանել, բայց, ընդհանուր առմամբ, եթե մարդկանց մի խմբի վրա կա շատ ուժեղ ազդեցություն, գիտակցության վերահսկողություն, այդ մարդկանց կարելի է նույնիսկ հակասական բաներ ասել, և նրանք կշարունակեն ոգևորված գնալ այդ հակասական բանի հետևից, որովհետև շատ են վստահում այդ ամենը ներկայացնողներին։
—Ըստ Ձեզ, ինչո՞վ է դա պայմանավորված։
-Սա հոգեբանական շատ լուրջ ազդեցության հետևանք է, որը, իհարկե, գալիս է սոցիալական դժգոհություններից։ Սակայն ՀԱԿ–ը կարողացել է որոշակի կայուն զանգված ձևավորել՝ հավատարիմների զանգված։ Եթե կոմունիկատորը, այսինքն՝ նա, ով ինչ–որ բան է ասում, վստահելի է, ու նրան հավատում են, ուրեմն նրա վստահության ֆոնին նա կարող է այնպիսի բան ասել, որն ընդհանրապես վստահելի չէ, բայց առկա հոգեբանական ֆոնը նպաստում է, որ նույնիսկ ակնհայտ հակասական ինչ–որ մի բան մարդիկ ընկալեն որպես ճշգրիտ իրողություն։ Այսինքն, եթե Լևոն Տեր–Պետրոսյանի ու նրա ամբողջ խմբի արածներում և ասածներում նույնիսկ կա ակնհայտ հակասականություն, ապա այն մարդիկ, ովքեր վստահում են նրանց, հակված են հարթել այդ հակասականությունը, չնկատել։ Ենթագիտակցորեն մարդիկ շրջանցում են սա, որովհետև դժվար է հրաժարվել երեք տարի ունեցած դիքորոշումներից։ Եթե մենք վստահ ենք ինչ–որ բանում, անընդհատ այդ մասին ասել ենք, մեր կողքիններին համոզել, ոգևորված ենք եղել, հիմա՝ թեկուզ նոր ազդակներ ստանալու դեպքում, հրաժարվել նախկին դիքորոշումներից նշանակում է հրաժարվել անձի մի մասից։ Այնպես որ, այն մարդիկ, ովքեր գնում են ՀԱԿ–ի հետևից, ունեն նաև իրե՛նց անձնային դիրքորոշումների խնդիրները։
–Իշխանությունների հետ երկխոսելու և հերթական ընտրություններին աստիճանաբար մոտենալու համատեքստում ՀԱԿ–ին նրա համակիրները կշարունակեն հավատա՞լ։
-Ես կարծում եմ, որ եթե այս տեմպերով գնա, ապա ինչ–որ խումբ կարող է հեռանալ, բայց նոր մարդկանց միացում չեմ կարծում։ Եթե այս ձևով գործընթացները շարունակվեն, համենայնդեպս, նոր մարդկային խմբեր չեն միանա։ Ավելի հավանական է ինչ–որ խմբերի հեռանալը, քան միանալը։ Այդ զանգվածն ավելի սթափ է կարողանում մոտենալ հարցերին, տեսնում է հակասականությունը, կույր վստահությամբ չի տոգորված Լևոն Տեր–Պետրոսյանի ու նրա համախոհների հանդեպ, և նրանք արդեն որոնումների մեջ են։ Սա այն զանգվածն է, որը հիմնականում լուծում է ընտրությունների ելքը, քանի որ հենց տատանվողների զանգվածից է մեծապես կախված ընտրությունների ելքը։ Ես չեմ կարծում, որ Լևոն Տեր–Պետրոսյանից հիասթափվածները գնացել ու արագորեն դարձել են մեկ այլ ուժի համակիր. նրանք տատանվողների տիրույթն են համալրել։
–Այսինքն, կա՞ այլընտրանքային ուժի կարիք։
–Կա նաև նոր ուժի գործոնը, որը շատ ակտուալ է, բայց ամեն ինչ կախված է հոգեբանորեն ճշգրիտ քարոզչական քաղաքականությունից։ Բայց դրա ճիշտ ու գրագետ կազմակերպումը կարող է նաև այժմ գործող քաղաքական ուժերի համար կարևոր հարցեր լուծել։
Կարինե Նալչաջյան.
Հարցազրույց հոգեբան Կարինե Նալչաջյանի հետ

Հարցազրույցը վարեց Հայկ Ալեքսանյանը