Լրահոս

22.04.2021 10:43


32-ամյա վարորդը ԱԱԾ շենքի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը հետիոտնի համար նախատեսված վայրով անցնող 60-65 տարեկան տղամարդու

32-ամյա վարորդը ԱԱԾ շենքի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը հետիոտնի համար նախատեսված վայրով անցնող 60-65 տարեկան տղամարդու

Այսօր՝ ապրիլի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում 32–ամյա Ռոմանոս Թադևոսյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Նալբանդյան-Մոսկովյան-Խանջյան փողոցների խաչմերուկում՝ Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը հետիոտնի համար նախատեսված վայրով անցնող 60-65 տարեկան տղամարդ հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների, քաղաքացիների, Երևանի ճանապարհային ոստիկանների և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտաօգնության բժիշկների հերթապահ խմբի հետ տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Մինչև հիվանդանոց տեղափոխելը, բժիշկները տեղում առաջին բուժգնությունն են ցուցաբերել վրաերթի ենթարկվածին:

Փաստի առթիվ Վ. Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը:

Վրաերթից հետո էլ Opel-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:

Այս խորագրի վերջին նյութերը