Էջմիածնի Զվարթնոց թաղամասում ինքնաձիգից կրակել են դեպքի վայր ժամանած ոստիկանների ուղղությամբ, կան վիրավորներ
Այսօր կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Ոստիկանության Էջմիածնի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում Օստրովսկու փողոցի տներից մեկի մոտ ավտոմատով զինված քաղաքացին մի հոգու դանակահարել է ու սպառնում է, որ կվիրավորի նրա հարազատներին, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար Էջմիածնի ոստիկանները տաք հետքերով պարզում են, որ Տ․ Սլոյանին դանակահարել է նրա ազգականը՝ 41-ամյա Ազիզ Սլոյանը։
Ոստիկանության Էջմիածնի բաժին օպերատիվ խումբը բաժնի պետի օպեր գծով տեղակալ Արթուր Ֆիշյանի ու քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ամատունի Հակոբյանի գլխավորությամբ մեկնում են դեպքի վայր, որտեղ էլ նրանց ուղղությամբ ինքնաձիգից կրակոցներ են հնչում։ Այդ մասին տեղեկանալով կրակոցների վայր են ժամանում Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանն ու Ոստիկանության Էջմիածնի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը։
Ոստիկանները պարզում են որ կրակոցներ արձակողը Ա․ Սլոյանն է ու սկսում են նրա հետ բանակցություններ վարել, որ նա ցած դնի զենքը և ինքնակամ հանձնվի, սակայն նա շարունակում է կրակել ապա մի պահ դադար տալուց հետո մեկ անգամ էլ է կրակում, դրանից հետո ոստիկանները մոտենում են կրակոցների ուղղությամբ, որտեղ էլ «Ստորին ծնոտի հրազենային վիրավորումով» հայտնաբերում են Ա․ Սլոյանին։