Լրահոս

02.06.2011 16:53


ՀԱԿ–ը կհամաձայնի՞ ճգնաժամը հաղթահարելու իշխանությունների ներկայացրած մեկ այլ ճանապարհին. պատասխանում է Նիկոլ Փաշինյանը

ՀԱԿ–ը կհամաձայնի՞ ճգնաժամը հաղթահարելու իշխանությունների ներկայացրած մեկ այլ ճանապարհին. պատասխանում է Նիկոլ Փաշինյանը

Այսօր հրավիրված ասուլիսում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկխոսությունը մեծ հաշվով ունի մեկ նպատակ՝ հաղթահարել ներքաղաքական ճգնաժամը, վստահության ճգնաժամը, համակարգային ճգնաժամը։

–ՀԱԿ–ը ասում է, որ մեր կարծիքով ճգնաժամը հաղթահարելու մեկ եղանակ կա՝ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները։ Այս ընթացքում, իշխանության ելույթներին հետևելով, մենք չենք տեսել, որ իշխանությունն ունի որևէ առաջարկ՝ ուրիշ ինչ կերպ կարելի է հաղթահարել ներքաղաքական ճգնաժամը։ Երբ Լևոն Տեր–Պետրոսյանն ասում է՝ մենք հաշվի կառնենք իշխանության տեսակետը, այնուամենայնիվ, գուցե իշխանության մտքի տիտանների մեջ որևէ նոր գաղափար է առաջանում, որ, այ, կա ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու մեկ այլ ճանապարհ, որը մենք հաշվի չենք առել։ Կախված նրանից, թե իրենք ինչ կասեն ... բայց իմ մասնավոր կարծիքն է, որ այս տարիների ընթացքում իշխանությունները ապացուցեցին, որ իրենք ուղղակի ի վիճակի չեն երկիրը դուրս բերել համակարգային ճգնաժամից,– ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Այսինքն, ՀԱԿ–ը կհամաձայնի՞ ճգնաժամը հաղթահարելու իշխանությունների ներկայացրած մեկ այլ ճանապարհին» «7օր»–ի հարցին նա պատասխանել է հետևյալ կերպ.

–Իշխանությունը երեք տարիների ընթացքում՝ 2008–ից, գլխովին տապալվել է բոլոր ասպարեզներում։ Իշխանությունը չի կարող ճգնաժամի հաղթահարման այլ ճանապարհ առաջարկել։ Այն, ինչ ես ասում եմ, ընդամենը քաղաքական իրավիճակի տեսական նկարագրությունն է։ Իշխանությունն այդպիսի քայլեր առաջարկելու ո՛չ տեսական, ո՛չ գործնական ռեսուրս այլևս չունի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը