Կարծիք

21.04.2021 21:37


Իրավապահների դիմակավորված աշխատանքը թույլատրելի է միայն հանցավորության դեմ պայքարի շրջանակներում

Իրավապահների դիմակավորված աշխատանքը թույլատրելի է միայն հանցավորության դեմ պայքարի շրջանակներում

Մի քանի մասնագիտական նկատառում.

1) Ի՞նչ գործ ունեին դիմակավորված իրավապահները Սյունիքի քաղաքներում։ Հասարակական կարգի պահպանության գործառույթը ենթադրում է իրավապահների իդենտիֆիկացման հնարավորինս բարձր մակարդակ, ուստի այդ գործառույթի կատարմանը դիմակավորվածների մասնակցությունն անթույլատրելի է։ Իրավապահների դիմակավորված աշխատանքը թույլատրելի է միայն հանցավորության դեմ պայքարի շրջանակներում։

2) Երկրի ղեկավարին հայհոյելու իրավունքը լիովին տեղավորվում է խոսքի ազատության՝ «միջազգայնորեն ճանաչված» սահմաններում։ Դա ապօրինի չէ։ [կապիտուլյանտի պարագայում նույնիսկ ողջունելի է]

3) Երկրի ղեկավարի տեղաշարժը խաղաղ միջոցներով խոչընդոտելը լիովին տեղավորվում է «18+ Հայաստանում» թույլատրելի վարքականոնի սահմաններում։ [նկատի ունեմ Հայաստանը 2018-ից հետո]»։

***

Եվս մի մասնագիտական նկատառում.

«Ողջունվածի» այս հանձնարարությունը ինքնին պարունակում է ՀՀ քրօր 309-րդ հոդվածով նախատեսված հանցակազմ («պաշտոնեական լիազորություններն անցնելը»)։

Ողջունվածը չունի՛ քաղաքացիների բողոքի գործողությունները «ապօրինի» որակելու իրավունք։

Ողջունվածը չունի՛ ԱԱԾ պետին ու Ոստիկանապետին «կտրուկ և հատուկ գործողություններ» կիրառելու հրահանգ տալու իրավունք։

Ողջունվածը չունի՛ Քննչական կոմիտեին քրգործ հարուցելու հրահանգ տալու իրավունք։

ՀԳ. Հիշենք, որ այդպես էլ «պատասխանատվության չկանչվեցին» ԲՏ նախարար Հակոբը՝ լրագրողի նկատմամբ բռնության համար, «Երկրապահ» Սասունը ու մի շարք այլ ԲՏ-ներ՝ պատգամավորի նկատմամբ ԱԺ դահլիճում բռնություն կիրառելու համար, Ալենը՝ Արթուրին առաջինը հարվածելու համար։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը