Լրահոս

02.06.2011 16:14


Ն. Փաշինյան. «Արթուր Բաղդասարյանի ճանապարհով գնալու համար պետք է ամոթի բավական մեծ դեֆիցիտ ունենալ»

Ն. Փաշինյան. «Արթուր Բաղդասարյանի ճանապարհով գնալու համար պետք է ամոթի բավական մեծ դեֆիցիտ ունենալ»

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն ասել էր, որ Լևոն Տեր–Պետրոսյանը պետք է ներողություն խնդրի Արթուր Բաղդասարյանից այն պատճառով, որ  այն, ինչ  արեց Արթուր Բաղդասարյանը շատ հրապարակային, առանց թաքցնելու, առանց իր ընտրազանգվածից թաքուն պահելու (գնաց իշխանությունների հետ երկխոսության, դարձավ դավաճան, «ախք» անվանվեց), Լևոն Տեր–Պետրոսյանն արեց երեք տարի հետո՝ 10 զոհից հետո։

Այսօր հրավիրված ասուլիսում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հակադարձել է՝ եթե Ռուբեն Հակոբյանն այդպես տանջվում է Արթուր Բաղդասարյանի համար, թող ինքը ներողություն խնդրի նրանից։

–Լևոն Տեր–Պետրոսյանը որևէ մեկից, Արթուր Բաղդասարյանից ներողություն խնդրելու որևէ բան չունի։ ։

«Բայց չէ՞ որ հիմա նույն Արթուր Բաղդասարյանի ճանապարհով Լևոն Տեր–Պետրոսյանն է գնում» «7օր»–ի դիտարկմանը Ն. Փաշինյանը պատասխանել է.

Արթուր Բաղդասարյանի ճանապարհով կարող է գնալ միայն Արթուր Բաղդասարյանը։ Եվ, իմիջիայլոց, Արթուր Բաղդասարյանի ճանապարհով գնալու համար պետք է ամոթի բավական մեծ դեֆիցիտ ունենալ։ Ես չեմ կարծում, թե ՀԱԿ–ում կա որևէ մեկը, որ ամոթի դեֆիցիտ ունենա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը