Կարծիք

21.04.2021 14:43


Մամուլում արդեն տեղեկություններ էր շրջանառվում, որ գիշերը Սյունիքում ձերբակալություններ են սպասվում

Մամուլում արդեն տեղեկություններ էր շրջանառվում, որ գիշերը Սյունիքում ձերբակալություններ են սպասվում
Մամուլում արդեն տեղեկություններ էր շրջանառվում, որ գիշերը Սյունիքում ձերբակալություններ են սպասվում։ Հուսով եմ ոստիկանությունում և հատուկ ծառայություններում կգտնվեն մարդիկ, որոնք սթափ կգնահատեն իրավիճակը, կհասկանան, որ ապրիլի 21-ին Սյունիքում տեղի ունեցածն ակնհայտ սադրանք էր Նիկոլ Փաշինյանի կողմից։ Առավել քան վստահ եմ, որ հատուկ ծառայությունները նրան նախապես զեկուցել են տեղում առկա իրավիճակի և հասարակական տրամադրությունների մասին՝ կանխելու համար նրա այցը՝ իր իսկ շահերից և անվտանգությունից ելնելով։ Ուժային կառույցների կամքին հակադրվելով ու սադրանքի գնալով, նա հրահրել է լարվածությունը՝ իր մեղքով անվտանգային լուրջ սպառնալիքների առջև կանգնած սյունեցիների շրջանում։ ԱԱԾ-ի նախկին տնօրենը Իջևանում հանրային դժգոհությունները ճնշելու կապակցությամբ ասել էր․ «Նիկոլ Փաշինյանը հերթական հիստերիկ նոպայի մեջ զանգեց ինձ և ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ պահանջելով ջարդել ցուցարարներին, Փաշինյանն ասաց՝ «ես ուզում եմ տեսնել արյան գետեր»։
Իրենց ազնիվ զգացմունքներով, սեփական արժանապատվությունը պաշտպանելու համար քաղաքացիական կամք դրսևորած մարդկանց հանդեպ ուժային ցանկացած գործողություն հղի է ողջ հանրապետությունում լարվածության աճի վտանգներով, որոնց դիմակայելու իրավապահների ներուժը հնարավոր է բավարար չլինի։
Հուսով եմ այդքանը հասկանում են ոստիկանությունում և չեն ենթարկվի Փաշինյանի՝ այս անգամ արդեն իրենց հանդեպ հրահրվող սադրանքներին և սթափ կգնահատեն ստեղծված իրավիճակը և հնարավոր զարգացումների ռիսկերը։
Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը