Լրահոս

02.06.2011 15:25


Դ. Շահնազարյանի կալանավորածները բանտում են, Ս. Սարգսյանի կալանավորածները՝ խորհրդարանում

Դ. Շահնազարյանի կալանավորածները բանտում են, Ս. Սարգսյանի կալանավորածները՝ խորհրդարանում

«Պարո՛ն Շահնազարյան, երբ Լևոն Տեր–Պետրոսյանը նախագահ էր, Հայաստանում կայի՞ն քաղբանտարկյալներ, թե՞ ոչ» լրագրողի հարցին ի պատասխան Դավիթ Շահնազարյանն ասել է.

–Եթե Դուք նկատի ունեք Դաշնակցությանը, դրանք եղել են հանցագործներ։

Ինչ վերաբերում է, օրինակ, Շավարշ Քոչարյանին և մյուսներին, նա նշել է, որ նրանք ընդամենը մի քանի օրից շատ արագ դուրս եկան, ու անգամ քննություն նրանց նկատմամբ չի եղել։

–Դաշնակցականները մինչև հիմա էլ բանտում նստած են։ Վահան Հովհաննիսյանին կալանավորել էր Սերժ Սարգսյանը։ Թող իրար հետ պարզեն։ Իմ կալանավորածները մինչև հիմա բանտում են, Սերժ Սարգսյանի կալանավորածները՝ խորհրդարանում,– ասել է Դավիթ Շահնազարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը