ՄԻՆՉ իշխող խունտան շուրջ 3 տարի արհեստական խաղաղասիրություն է քարոզում՝ նպատակամղված ձևով կոտրելով պատերազմական իրավիճակում գտնվող մեր հասարակության մարտական ոգին.
այնուհետև՝ ապիկարորեն կամ դիտավորյալ հասցնում է մեզ խայտառակ ու ողբերգական ելք ունեցող պատերազմի՝ արձանագրելով հայոց պատմության աղետալի էջերից հերթականը.
ապա շարունակում է քարոզել, թե ինչ հոյակապ ապագա է սպասվում արյունարբու թշնամիների հետ մերձենալու արդյունքում՝ բացելով կոմունիկացիաները և մոռանալով հազարավոր մեր զոհերին.
ապա մանիպուլյատիվ հիմքեր է ստեղծում բանակի կազմաքանդման համար՝ մարդկանց ուշադրությունը բթացնելով Դամոկլյան սրի պես մեր գլխին կախված վտանգից.
միաժամանակ հող է նախապատրաստում, որ բանակի կազմաքանդման մեղքը ևս բարդի «ժողովրդի» անհամաչափ ծանր բեռից կքած մեջքին.
ՈՐՊԵՍԶԻ Ալիևը սպառնա հերթական պատերազմով ու Զանգեզուրի պահանջով /հղումը՝ ստորև/, իշխող ուժի գլխավոր ստահակն էլ առանց կռվի հանձնի հայրենիքի հերթական մասը։
ԲԱՅՑ մեր ազգն իրական նժդեհներ էլ ունի, մոնթեներ էլ, որոնց առերեսվելու եք հայրենավաճառներ։
Պասերով համագործակցություն
Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան էջից