Կարծիք

20.04.2021 17:55


Քաղաքական ցինիկների համար հատուկ մեջբերենք ՀՀ ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը

Քաղաքական ցինիկների համար հատուկ մեջբերենք ՀՀ ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը
Իր քայքայիչ գործունեության ընթացքում ՀՀ սահմանադրական կարգը բազմիցս բռնաբարած Նիկոլ Փաշինյանը այսօր ավելի քան ակտիվորեն շարունակում է տապալել Սահմանադրությունը` արդեն ամենշաբաթյա ռեժիմով: Մարզային շրջայցերը, ՏԻՄ պաշտոնյաների, աշակերտների և ուսուցիչների ներգրավմամբ աղմկոտ և աշխույժ հանդիպումները, նրա ելույթների տոնայնությունն ու բովանդակությունը վկայում են, որ մարդը ժամանակից շուտ, օրենքի կոպտագույն խախտումով սկսել է նախընտրական քարոզչությունը:
Անտեղյակների կամ քաղաքական ցինիկների համար հատուկ մեջբերենք ՀՀ ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը, որում սևով սպիտակի վրա գրված է. <<Արգելվում են թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցությանը, կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կամ անուղղակի կոչերը պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս կամ պաշտոնեական դիրքի ցանկացած չարաշահումը՝ ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու համար.>>: Թեև Նիկոլ Փաշինյանը մարզեր այցելելիս ուղիղ տեքստով չի ասում` <<ձեր քվեն տվեք ինձ>>, բայց նա մեկը մյուսի հետևից պոպուլիստական խոտումներ է շաղ տալիս, մասնավորապես` խոստանում է ժամկետային զին.ծառայությունը կրճատել` դարձնելով 5 տարվա ընթացքում 3 ամիս, կամ հայտարարում է` <<եթե մենք մինչ օրս չենք դատել ում պետք է, դուք` ընտրողներդ, հունիսի 20-ին կարող եք դատել>>: Այսինքն, նա հասարակ ընտրողին դատավորի դեր է հրամցնում, գեղական կարգով երկիրը ղեկավարել է առաջարկում, և դա անցնում է թե իրավական, թե բարոյական չափ ու սահմանը:
Քանդելով պետականության բոլոր ինստիտուտները` Փաշինյանն այժմ արդեն հանուն իր պոպուլիզմի և դեմագոգիայի, հանուն իր ողորմելի իշխանության վերարտադրման ձեռք է բարձրացնում սրբության սրբոց բանակի վրա` կազմաքանդելով երեսուն տարվա կառուցածն ու զարգացրածը: Մինչ ադրբեջանցիները շարունակում են զինվել գերժամանակակից զենքերով, ՀՀ ցնորամիտ առաջնորդը գտնում է, որ հայկական բանակում անձը կարող է ծառայել ընդամենը երկու-երեք ամիս: Այս գաղափարը կարող է հավանության արժանանալ մեր թշնամիների, բայց ոչ ադեկվատ մտածողություն ունեցող ՀՀ քաղաքացիների կողմից: Փաշինյանի հանցավոր ավատյուրան կանգնեցնել է պետք օր առաջ:
Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը