Թուրքիայի բնակչության թիվը 2020թ․ վերջին կազմել է 83 մլն 614․362
Թուրքիայի վիճակագրական կազմակերպությունը (TÜİK) հրապարակել է 2020-ին Թուրքիայի բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալներ, որոնք մշակվել են ըստ բնակության հասցեների։
Հրապարակված տվյալների համաձայն՝ Թուրքիայի ընդհանուր բնակչության թիվը 2020թ․ վերջին կազմել է 83 մլն 614․362, որից 22 մլն 750․657-ը երեխաներ են։
Նշվում է, որ ՄԱԿ-ի կողմից սահմանված 0-17 տարիքային խմբի անդամները՝ երեխաները, Թուրքիայում 1970թ․ բնակչության 48․5 տոկոսն էին կազմում, այդ ցուցանիշը գնալով նվազել է և 1990թ․ կազմել 41․8 տոկոս։ Իսկ արդեն 2020թ․ տվյալներով՝ երեխաները Թուրքիայի բնակչության 27․2 տոկոսն են ձևավորում։ 2019թ. այդ թիվը 27.5 տոկոս էր:
Ըստ կանխատեսումների՝ Թուրքիայի բնակչության կազմում երեխաների թիվը 2025թ․ պակասելու է՝ դառնալով 26.6 տոկոս, 2030թ․՝ 25․6 տոկոս, 2040թ․՝ 23․3 տոկոս, 2060թ․` 20․4 տոկոս և 2080թ․՝ 19 տոկոս։
Թուրքիայում երեխաների թվով ամենաշատ բնակչություն ունեցող նահանգը Շանլուրֆան է (45.3 տոկոս), իսկ ամենաքիչը՝ Դերսիմը (Թունջելի - 17.3 տոկոս):

Աղբյուրը՝ ermenihaber.am