Արտահերթ ընտրությունների հարցը մոտ ապագայում լուծու՞մ է ստանալու
«Իրատես դե ֆակտո» ակումբում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցին՝ ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանն ասել է, որ Դովիլում Օբամայի, Մեդվեդևի ու Սարկոզիի հայտարարությունը հետևանք է այն աննախադեպ գլոբալ համագործակցության, որը ծավալվել է Ռուսաստանի ու Արևելքի միջև։
–ԼՂՀ կարգավորման ողջ պատմության ընթացքում երբևէ չի եղել, որ համանախագահող երկրների դիրքորոշումներն այսքան սերտ լինեն,– ասել է Դավիթ Շահնազարյանն ու ավելացրել, որ Դովիլի հայտարարությունն էապես տարբերվում է նախորդներից։
Դա, նրա խոսքերով, պահանջ է՝ ներկայացված Սերժ Սարգսյանին ու Իլհամ Ալիևին։ Նա չի բացառել, որ համանախագահները կարող են մոտ ապագայում համաձայնության գալ անգամ այնքան կարևոր հարցի շուրջ, ինչպիսին խաղաղապահ ուժերն են։
–Ստեղծված իրավիճակում ՀՀ իշխանությունները շատ բարդ կացության մեջ են, երբ ստիպված են գնալ լուրջ, պատասխանատու քայլերի, երբ ՀՀ–ում առկա է շատ խոր քաղաքական ճգնաժամ, ծանր ու օրեցօր ծանրացող սոցիալ–տնտեսական վիճակ, և այս պայմաններում գնալ նման քայլերի արկածախնդրություն կլինի, քյալլագյոզութուն,– ասել է Դ. Շահնազարյանը։
Նա ընդգծել է, որ գործընթացները մեզ ավելի ձեռնտու հունով ուղղելու միակ ելքն արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններն են, որոնց այլընտրանք չկա։
–Իշխանությունները (միգուցե ոչ բոլորը), դա շատ լավ հասկանում են, ուստի վստահ եմ, որ դրանք անխուսափելի են, ու հարցը մոտ ապագայում լուծում է ստանալու,– շեշտել է Դ. Շահնազարյանը։
Նա ընդգծել է, որ կատեգորիկ չի լինի և չի ասի, թե Դովիլը վերջնագիր էր, սակայն պետք է նշի, որ այդ հայտարարությունից բխում է, որ կողմերը խուսանավելու ու հարցը ձգձգելու տեղ չունեն։ Նա նաև այն կարծիքին է, որ եռանախագահները կարծես վստահ են, որ Սերժ Սարգսյանի հետ խնդիր չեն ունենալու, բայց վստահ չեն, որ Ալիևի հետ ևս չեն ունենա։
–Հաջորդ հանդիպմանը չի բացառվում, որ կստորագրվի փաստաթուղթ, ու հետագայում աշխատանքը կսկսվի մեծ պայմանագրի վրա,– ասել է Դավիթ Շահնազարյանը։
Այդուհանդերձ, նա նաև ընդգծել է, որ որևէ փաստաթուղթ չի կարող լինել պրոհայկական կամ պրոադրբեջանական, ու երկու կողմերի համար էլ փաստաթուղթը ծանր է լինելու, հատկապես այն կողմի, ով ավելի արմատական է եղել։

7or.am