Կարծիք

20.04.2021 14:15


Բոլոր հնարավոր զարգացումների համար պատասխանատվություն կրում են առաջին հերթին պետությունների ղեկավարները և նրանց ենթակաները

Բոլոր հնարավոր զարգացումների համար պատասխանատվություն կրում են առաջին հերթին պետությունների ղեկավարները և նրանց ենթակաները

Զինված ուժերի ղեկավար կազմի, զորամիավորումների և զինվորական այլ ստորաբաժանումների հրամանատարների մեջ մեղավորներ փնտրողներին պետք է հիշեցնել, որ երկրի ռազմաքաղաքական իրադրության, բոլոր հնարավոր զարգացումների համար պատասխանատվություն կրում են առաջին հերթին պետությունների ղեկավարները և անվտանգության հարցերով պատասխանատու նրանց անմիջական ենթակաները։ 2020 թվականին Հայաստանը ղեկավարել է Նիկոլ Փաշինյանը, իսկ Արցախը՝ Արայիկ Հարությունյանը։ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն է եղել Արմեն Գրիգորյանը, իսկ Արցախում՝ Սամվել Բաբայանը։ ՀՀ պաշտպանության նախարարն է եղել Դավիթ Տոնոյանը, իսկ Արցախում՝ Ջալալ Հարությունյանը։ ՀՀ արտաքին գործերի նախարարն է եղել Զոհրաբ Մնացականյանը, իսկ Արցախում՝ Մասիս Մաիլյանը։ Երբ այս ոչ ամբողջական ցանկի բոլոր պաշտոնյաները կենթարկվեն պատասխանատվության և կկրեն իրենց արժանի պատիժը՝ պատերազմ հրահրելու, բանակցային գործընթացը տապալելու, ռազմական դրության պայմաններում իրենց անկազմակերպ գործողությունների և անկառավարելի վիճակ ստեղծելու, պատերազմի ընթացքում դիվանագիտական անհամարժեք ջանքերի, ամենաբարձր մակարդում կայացված անմիտ որոշումների համար և այլն, նոր հերթը պիտի հասնի զինվորական ստորաբաժանումների ղեկավարներին (եթե, իհարկե, հերթը նրանց հասնի)։

Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը