Աշխարհ

20.04.2021 13:35


ՌԴ օդատիեզերական ուժերը Սիրիայում մոտ 200 զինյալ են ոչնչացրել

ՌԴ օդատիեզերական ուժերը Սիրիայում մոտ 200 զինյալ են ոչնչացրել

Սիրիայում պատերազմող կողմերի միջև հաշտեցման ռուսական կենտրոնի փոխտնօրեն Ալեքսանդր Կարպովը տեղեկացրել է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռները խոցել են Պալմիրայից հյուսիս-արևելք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից կառուցված քողարկված բազաները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Այս բազաներում զինյալները կազմավորում են ահաբեկչական խմբավորումներն ու պայթուցիկ սարքեր պատրաստում։

Ճեպազրույցի ընթացքում Կարպովը նշել է, որ ռուսական ուժերը տեղեկություններ են ստացել այն մասին, որ «զինյալները քողարկված բազա են հիմնել Պալմիրայից հյուսիս-արևելք, որտեղ մարտական տարբեր խմբեր են կազմավորվել՝ երկրի տարբեր շրջաններում ահաբեկչական գործողությունների ուղարկելու նպատակով, ինչպես նաև իրականացվել են պայթուցիկ սարքերի պատրաստում»։ Կարպովը հավելել է, որ բազայի գտնվելու վայրը հստակեցնելուց հետո Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կողմից ավիահարվածներ են հասցվել այդ ուղղությամբ։

«Արդյունքում ոչնչացվել է երկու ապաստարան, մինչև 200 գրոհային, 24 պիկապ մեքենա՝ ծանր գնդացիրներով, ինչպես նաև շուրջ 500 կիլոգրամ ռազմամթերք և ինքնաշեն պայթուցիկ սարքեր պատրաստելու համար նախատեսված բաղադրիչներ»,-ասել է Սիրիայում պատերազմող կողմերի միջև հաշտեցման ռուսական կենտրոնի փոխտնօրենը:

Նրա խոսքով՝ զինյալների կողմից ծրագրված հարձակումները, որոնք տեղի էին ունենալու երկրի խոշոր քաղաքներում, նպատակ ունեն մայիսի 26-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ ապակայունացնել երկրում առկա վիճակը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը