Լրահոս

02.06.2011 13:59


Դավիթ Շահնազարյան. «Չգիտեմ՝ ինչքանով են ճիշտ Գասպարիի ասածները, դա որևէ կապ չունի»

Դավիթ Շահնազարյան. «Չգիտեմ՝ ինչքանով են ճիշտ Գասպարիի ասածները, դա որևէ կապ չունի»

Մայիսի 31–ին հրավիրված Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ ՀԱԿ հայտնի ակտիվիստ Վարդգես Գասպարին շարունակ բղավում էր՝ հա՛ն–ցա՛–գո՛րծ, և պահանջում Ազատության հրապարակի հարթակից հեռացնել ազատ արձակված քաղբանտարկյալ Արա Հովհաննիսյանին։ Հանրահավաքին հաջորդող օրերին Վարդգես Գասպարին իր բլոգում մանրամասնել է իր պահվածքի դրդապատճառները (http://7or.am/archives/60878http://7or.am/archives/60971

Մեկնաբանելով Վարդգես Գասպարիի բացահայտումներն Արա Հովյաննիսյանի վերաբերյալ՝ ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանը հունիսի 2–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «7օր»–ի հարցին  այսպես է պատասխանել.

Այն, որ այդ անձը քաղաքական դրդապատճառներով է ենթարկվել հետապնդման, դրանում ոչ մի կասկած չկա, և մենք պահպանել ենք այդ իրավունքները։ Ինչ վերաբերում է ինչ–որ այլ հարցերի, ապա դրանք լրիվ այլ ոլորտի են, ես չէի ասի՝ քաղաքական հարցեր են։ Նորից եմ ասում՝ եթե անձը քաղաքական պատճառներով հետապնդվել է, նա մեր համար արդեն քաղբանտարկյալ է՝ անկախ որևէ բանից։ Չգիտեմ՝ ինչքանով են ճիշտ Գասպարիի ասածները, դա որևէ կապ չունի։ Մենք պաշտպանել և Աստված չանի, որ ստիպված լինենք նորից պաշտպանել Հայաստանում բոլոր այն անձանց իրավունքները, որոնք հետապնդվել են քաղաքական դրդապատճառներով, որովհետև համոզված ենք, որ այդ էջը փակվել է։

Կմնա՞ Արա Հովհաննիսյանը հարթակում, թե՞ ոչ. Դավիթ Շահնազարյանն ընդգծել է, որ մարդկային տեսակը որևէ կապ չունի այն խնդրի հետ, թե ինչ դրդապատճառներով է մարդը ենթարկվել քաղաքական հետապնդման։

Հարթակում Կոնգրեսի ղեկավարությունից լինում են շատ մարդիկ։ Պետք չէ այդ հարցը սարքել սկզբունքային հարց։ Հարթակի կազմը միշտ էլ փոխվել է։ Գասպարին ինքը լինելով շատ մեծ հարգանքի անձնավորություն (ես նրան շատ հարգում եմ), լինելով սկզբունքային, նույնիսկ արդարության իր պայքարի մեջ ծայրահեղ՝ իր գործունեությունը որոշում ու համակարգում է միմիայն ինքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը