Կարծիք

20.04.2021 11:55


Տպավորություն է, որ աշխարհը որոշել է շարունակել իր գոյությունը առանց հայերի

Տպավորություն է, որ աշխարհը որոշել է շարունակել իր գոյությունը առանց հայերի
Տպավորություն է, որ աշխարհը որոշել է շարունակել իր գոյությունը առանց հայերի: Մեծ ձկների օվկիանոսում մեր փոքրիկ գեղեցկուհին այլևս իրավունք չունի գոյատևելու: Կանոններ թելադրող երկրները սիրով լռում են, երբ հայության դեմ գործողություններ են իրականացվում, հայերի նկատմամբ, հերթով ընդունում են մեր երկրի համար կործանարար որոշումներ, իսկ այդ հերթի մեջ առաջինն են, ցավոք, հենց հայերը: Եթե քո երկրի ղեկավարությունը չի մտահոգված իր զավակներով, պլյուս-մինուսով է հաշվում, կամ ընդհանրապես թվերին էլ չի տիրապետում, ինչու՞ ենք զարմանում, թե այլ երկրներին առավելևս հետաքրքիր չեն մեր գերիները: Եթե սգի մեջ ողողված երկրում ուրախության հրավառություններ են լինում, երկրի ղեկավար ուժերից մեկի կողմից կազմակերպված(, թեև իսկապես լավ առիթով, թող շատ լինեն նման առիթներ, եիտասարդներն էլ երջանիկ լինեն, բայց...), ապա ինչու՞ ենք զարմանում, որ աշխարհը մեր ցավը չի տեսնում և չի հասկանում: Եթե զոհված հերոսի շքանշանը ոչ պատշաճ ձևով են մատուցում ծնողներին, պատերազմում վիրավորված և 55 օրյա գերությունից վերադարձած զինվորին կրկին ծառայության են ուղարկում, շատերի հաշվանդամությունը չեն ուզում գրանցել, հետպատերազմյան վնասվածքներ ստացածների բուժումը հաճախ չեն իրականացնում հավուր պատշաճի, զոհված, անհետ կորած, գերության մեջ գտնվող զինվորների ծնողներին անտեսում են, պատասխանատվության չեն ենթարկվում նրանք, ում պատճառով երկու ամիս ծառայուիթյան մեջ գտնվող 18 տարեկան երեխաները հայտնվել են առաջնագծում, եթե մենք թույլ ենք տալիս երկիրը հանձնած կապիտուլյանին շարունակի պաշտոնավարել և գնալ ընտրությունների, թույլ ենք տալիս քսակներին ծափահարել մոտ 15 000 երիտասարդի կյանքը մտածված խեղաթյուրողին, հողեր հանձնողին, երկիրը բամբասանքի գեներացման կենտրոնի վերածողին,ապա ի՞նչ սպասելիքներ ունեք այլ երկրների ղեկավարներից: Եթե մենք մերը չենք գնահատում, թույլ ենք տալիս ոչնչացնել մեր գենը, մեր կրոնը, մշակույթը, գիտությունը, եթե մեր դարավոր թշնամուն թույլ ենք տալիս գործընկերոջ, կամ լավ հարևանի վերածել և թույլ տալ դրանք մուտք գործել մեր երկիր, ապա ինչու՞ եք վրդովվում, երբ բազմիցս ջարդեր կազմակերպած, երեք պատերազմի ժամանակ տասնյակ հազարավոր հայ զավակներ սպանած թշնամին հայտարարում է, որ կգան Սևան և Երևան: Երեք տարի միանձնյա ղեկավարած անձը, ով բաժանեց մեզ սևերի և սպիտակների, ընտանիքներում խռովություն բերեց և սուգ՝ բոլորիս վրա մատ թափ տալով ու ասելով, որ չշշկռենք և իմանանք, որ ինքն է մեր գերագույն հրամանատարը,մինչ օրս մեղավորներ է փնտրում, դիպուկ հարցերին էլ չպատասխանելու համար հիստերիկ գոռգոռոցով մեղադրում նախկիններին:
Ի՞նչ ասեմ... Եթե մեր երկրի ղեկավարը տղամարդ չէ և տղամարդուն վայել չի կարողանում իր մեղավորությունը ընդունել, ապա ունե՞նք մենք իրավունք մեղադրելու այլ երկրներին մեր խնդիրներկն մեզ համար դրական լուծումներ չտալու համար: Եթե նախկինները մերժված էին, ապա դուք յոթ պորտ անիծված եք...
Սթափվե՛ք, հայ լինելը հեշտ չէ, բայց դավաճանները անիծվում են դարերով.....
Գայանե Ասլամազյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը