Կարծիք

20.04.2021 10:07


Ո՞նց կարող էր Ռուսաստանի պատվիրակությունը ԵԽԽՎ-ում կողմ քվեարկել մի փաթեթի, որի մեջ մտել է«Ռուսաստանը՝ որպես Եվրոպայի անվտանգության սպառնալիք» բաժինը

Ո՞նց կարող էր Ռուսաստանի պատվիրակությունը ԵԽԽՎ-ում կողմ քվեարկել մի փաթեթի, որի մեջ մտել է«Ռուսաստանը՝ որպես Եվրոպայի անվտանգության սպառնալիք» բաժինը
Ավելին այդ ընդհանուր փաթեթի մեջ հայ ռազմագերիների հարցի հետ դրված է եղել նաև Նավալնիի ձերբակալության մասին հարցը:
Հիմա հակառուսական վերնագրեր գրող արևմտյան հովանու տակ ապրող ԶԼՄ-ները դրա մասին չեն գրում, քանի որ դա իրենց շահեկան վիճակի մեջ չի դնում:
Նրանց պետք է հիստերիա,որը և բարձրացրեցին:
Հ.Գ Գուցե մեր պատվիրակության ոչ բարով ղեկավարին դիմեն,թե ոնց է հայ ռազմագերիների հարցի քննարկումը հայտնվել Քովիդի անձնագրերի և Նավալնու ձերբակալման հարցի հետ նույն տեղում:
***
Ուրեմն բացի Ռուսաստանից իսկ ավելի ճիշտ Պուտինից որևէ մեկը գերի չի վերադարձրել Հայաստան
Հիմա չիմանալով ԵԽԽՎ-ն ինչա,որտեղա ու ինչ քվեարկությունա եղել հակառուսական բալագանը սկսեց շահարկել Ստրասբուրգում կայացած այսօրվա քվեարկությունները:
Այն անմիջականորեն կապելով իբր գերիների վերադարձի հետ էս հակառուս բալագանը խաղում է մարդկանց նուրբ նյարդերի վրա:
Նախ չի կաելի այդքան անշնորհակալ լինել մի պետությունից,ով միակն է այսքան ժամանակ գերի վերադարձրել և մնացածը չասեմ,քանի որ շահարկվում է հենց գերիների հարցը:
Իսկ ԵԽԽՎ -ն ասեմ իմանաք եթե նույնիսկ միաձայն քվեարկի մի բանաձևի օգտին, որ գերիները պետք է վերադառնան, որևէ երկիր պարտավոր չէ հաշվի նստել նման բանաձևի հետ, իզուր հույսեր մի փայփայեք Ստրասբուրգից, մեր հույսը Մոսկվան է:
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը