Լրահոս

02.06.2011 12:56


ՀԱԿ ներկայացուցիչ. «Թաթար–մոնղոլը պետական կառուցվածքի, և ոչ թե անձերի մասին է»

ՀԱԿ ներկայացուցիչ. «Թաթար–մոնղոլը պետական կառուցվածքի, և ոչ թե անձերի մասին է»

Այսօր լրագրողների հետ հանդիպում են ունեցել ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Արտակ Դավթյանն ու «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Սուրեն Աբրահամյանը։

ՀՀԿ պատգամավորի կարծիքով՝ այժմ տեղի ունեցող գործընթացները տեղավորվում են հետևյալ մտքի մեջ՝ «տունը, որտեղ չկա միասնություն, կանգուն մնալ չի կարող»։ Այն հարցին, թե ՀԱԿ–ի գործելաոճը այժմ հասկանալի կամ ընդունելի՞ է իր համար, Արտակ Դավթյանը պատասխանել է, թե յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է ընտրում պայքարի ձևերը, և եթե այդ պայքարն ամբողջովին տեղավորվում է իրավական դաշտում, ցանկացած անձի կամ ուժի համար ընդունելի կամ հասկանալի կլինի։

Սուրեն Աբրահամյանը նշել է, թե համամիտ է Լևոն Տեր–Պետրոսյանի մտքին, որ իշխանությունները ոչ թե ընդդիմության պարտադրանքով գնացին խնդիրների լուծմանը, այլ այն կախված էր նաև որոշ հանգամանքներից։

Մեր նպատակը ոչ թե գործող իշխանությունը մեզանով փոխարինելն է, այլ Հայաստանում նորմալ, լեգիտիմ իշխանություն ձևավորելը,–հայտարարել է Ս. Աբրահամյանը։

Նրա խոսքերով՝ ինչ կարծիք որ ՀԱԿ–ի մասին ունեին իշխանությունները, այդ գնահատականներն ու վերաբերմունքը չեն փոխել, և ինչ կարծիք որ իրենք ունեն իշխանությունների վերաբերյալ, նույնպես անփոփոխ է մնացել։ Ի պատասխան լրագրողների այն հարցին, թե այսինքն՝ ՀԱԿ–ը շարունակո՞ւմ է իշխանություններին անվանել ավազակապետներ ու թաթար–մոնղոլներ, Ս. Աբրահամյանն ասել է. «Թաթար–մոնղոլներ բառակապակցությունը շատերը շահարկում են սխալ իմաստով։ Խոսքը պետական կառուցվածքի տիպաբանության մասին է, ոչ թե՝ նա թաթար է, նա մոնղոլ է, և ընդհանրապես՝ անձի հետ կապված ոչ մի որակում չի եղել»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը